«Շնասեր Փաշինյանը և կենդանասեր բռնապետերը».Գագիկ Համբարյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի իրեն նվիրած կովկասյան զտարյուն հովվաշան ձագի՝ Բոնդորի հետ ուղղակի էքստազ է առաջացրել Փաշինյանի կողմնակիցների և երկրպագուների մոտ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որքան կռահում եմ «Բարի և շնասեր Փաշինյանը» PR օպերացիան նաև կազմակերպված է վարչապետի աշխատակազմի կողմից և նպատակ ունի ոչ միայն գովաբանել Փաշինյանին, ով ընդամենը օրեր առաջ իր հակառակորդներին վիրավորելու համար օգտագործեց “շնաբարո դուրսպրծուկներ” արտահայտությունը, այլև վատաբանել որոշ գործիչների, ովքեր, ըստ իշխանությունների, չեն սիրում կենդանիներին…

Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Շատ լավ է, որ պարոն վարչապետը շատ սիրում է շներին, սակայն ծիծաղելին այն է, որ այդ ամենը վերջինիս կողմնակիցները և երկրպագուները փորձում են ներկայացնել որպես բարիության նշան, այն դեպքում, երբ պատմությանը հայտնի են բազմաթիվ բռնապետեր, որոնք ոչ պակաս կենդանասերներ են եղել, բայց մեծ հաճույքով իշխանությունը օգտագործել են սեփական բարեկեցության համար՝ արհամարհելով հասարակության քննադատությունը, բայց այդ ամենը գործելով ժողովրդի անունից…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news


Կփորձեմ ներկայացնել նրանցից մի քանիսին, որոնք հանրությանը բավականին հայտնի են…
Հ.Գ.Կենդանասեր լինել՝ դեռ չի նշանակում լինել մարդասեր և բարի…Այս անձինք էլ ինչ անում էին անում էին ժողովրդի անունից, իսկ իրենց քննադատողներին համարում էին թշնամիներ և հաշվեհարդար էին տեսնում նրանցից…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով