Արդյոք Իրանից հատուկ չվերթով ինքնաթիռի ժամանումը կազմակերպվեց հատուկ ընթացակարգով և ինչո՞ւ է առաջացել դիմակների սղության խնդիր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները (ԱԱՏՄ) օդանավակայանում և սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կորոնավիրուսի ներթափանցման վերահսկողական աշխատանքներն իրականացնում են համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցումների և Առողջապահական միջազգային կանոնների։ Անդրադառնալով մտահոգություններին, մասնավորապես, Իրանից ժամանողների մոտ վարակի հնարավոր առկայության մասին, ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանն ասել է, որ հունվարի 24-ից տարվող ուժեղացված ռեժիմով աշխատանքի նպատակն է բացառել վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանիշերով անձանց մուտքը երկիր։

Ինչո՞ւ են տեղեկատվական հոսքերն իրարամերժ իրազեկման լայնածավալ աշխատանքներով հանդերձ, արդյոք Իրանից հատուկ չվերթով ինքնաթիռի ժամանումը կազմակերպվեց հատուկ ընթացակարգով և ինչո՞ւ է առաջացել դիմակների սղության խնդիրը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները տեսանյութում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով