Daily Archives: 05.03.2020

«Ոչ» քարոզչական կողմը հայտարարություն է տարածել

«Ոչ» քարոզչական կողմի կողմը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Վերջին օրերի ընթացքում գրանցվեցին դեպքեր, երբ ֆեյսբուքյան գրառումների միջոցով տարբեր անձինք հայտնում էին՝ «Ոչ» քարոզչական կողմի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին, ինչի կապակցությամբ «Ոչ» քարոզչական կողմը դիմել է ՀՀ դատախազություն՝ անհապաղ քրեական գործ հարուցելու, նկարագրված դեպքերի փաստական հանգամանքները բացահայտելու և նմանաբնույթ հայտարարությունների իսկությունը հաստատվելու… Կարդալ ավելին »

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են

Մարտի 5-ին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը: «Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3513-ի, զոհերի ընդհանուր թիվը 107 է»,- տեղեկացրել են Առողջապահության նախարարությունից: Իր հերթին, Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին տեղեկացրել է, որ Իրանի իշխանությունները որոշել են երկարաձգել ուսումնական… Կարդալ ավելին »

Արցախում անցկացվել է Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցին նվիրված միջոցառում

ՀՀ և Արցախի հերոս, «Հայրենիք» և «Ոսկե Արծիվ» շքանշանների ասպետ Վազգեն Սարգսյանի անունը կրող մոտոհրաձգային բրիգադում մարտի 5-ին կազմակերպվել է խորհրդանշական միջոցառում՝ նվիրված Սպարապետի ծննդյան 61-ամյա տարելիցին: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ միջոցառմանը մասնակից զինվորականները ծաղիկներ են խոնարհել նվիրյալ հայորդու և բրիգադի բոլոր զոհված հերոսների հիշատակին: Անդրադառնալով Վազգեն Սարգսյան մարդու, զինվորականի, պետական… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով զինված ուժերում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ

  Անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով ՀՀ զինված ուժերում իրականացվում են մի շարք ժամանակավոր միջոցառումներ. ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ բժշկական պաշտպանիչ դիմակներով, ռազմաբժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային հետազոտման և բժշկական օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության և հաշմանդամության… Կարդալ ավելին »

Արդեն պարզ է, որ Հանրաքվեի ԱՅՈ-ի շտաբի կենտրոնական կարգախոսն է «Այո ասենք հեղափոխությանը».Ստեփան Դանիելյան

Արդեն պարզ է, որ Հանրաքվեի ԱՅՈ-ի շտաբի կենտրոնական կարգախոսն է «Այո ասենք հեղափոխությանը»։ Շատ հետաքրքիր է, թե որքան մարդ կարող է երկրորդ անգամ գնել ժամկետանց (երկրորդ թարմության) ապրանքը։ Հետաքրքիր է ոչ թե քաղաքական, այլ մշակութաբանակ առումով․ արդյոք ճիշտ է այն պնդումը, որ հայերը լավ առևտրականներ են, թե ոչ։ Ոչ մի ողջախոհ առևտրական արդեն մի անգամ… Կարդալ ավելին »

Մոսկվայում տղամարդը սպանել է իր հայազգի սրտաբան կնոջը և փորձել ինքնասպան լինել. tert.am

Ինչպես գրում է tert.am-ը, երկուշաբթի` մարտի 2-ին, Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանի դին: Այս մասին տեղեկացնում է «Московский комсомолец» պարբերականը: Սպանության համար կասկածվողը նրա ամուսինն է, որը սպանությունից հետո փորձել է վերջ տալ իր կյանքին: Տեղի ունեցածի մասին ոստիկանությանը տեղեկացրել է ամուսինների որդին` ասելով, որ հայրը ծեծում է մորը: Ժամանելով դեպքի վայր`… Կարդալ ավելին »

Կնոջ դի է հայտնաբերվել

  Մարտի 4-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Մանուշակ Մ.-ի դին: