Daily Archives: 27.02.2020

Վարդենիսի տուն ինտեռնատի 440 աշխատող հունվար ամսվա աշխատավարձը չեն ստացել

yerevan.today-ը նամակ է ստացել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ ՊՈԱԿ-ի աշխատակիցներից։ Նամակում ասվում է, որ 440 հոգանոց հիմնարկի աշխատողները չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը։ Նամակում նշվում է, որ տնօրեն Կարեն Խաչատրյանն աշխատակիցների աշխատավարձի վճարման մասին մտածելու փոխարեն մասնակցում է սահմանադրական բարեփոխումների «այո»-ի դրամահավաքին։ Աշխատողները պնդում են, որ ունեն վարկային պարտավորություններ, որոնք առաջացել են տնօրինության մեղքով։

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 31-ամյա կնոջ դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները

Փետրվարի 26-ին, ժամը 03:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Հ.-ն ծնված 1984 թ.) դուրս է… Կարդալ ավելին »

Անի Սամսոնյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է իր անցյալը

Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգարժա´ն պարոն վարչապետ, երբ Ձեզ դիմադրող ինչ-որ մարդկանց հորդորում եք զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ՝ շեշտելով, որ դա եկամտաբեր է, նախ և առաջ հիշեք, որ դուք մինչև իշխանության հասնելը ընդդիմադրի երկար ճանապարհ եք անցել և երկրորդ՝ հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ՝ որպես ժողովրդավարության ինստիտուտ: Անզգուշորեն (կամ զգուշորեն) մի խեղաթյուրեք դրա… Կարդալ ավելին »

Կառավարությունը միանգամից 240 աշխատատեղ է փակում

Փետրվարի 12-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ոստիկանության պոլիկլինիկան արդյունավետ չի գործում, որ այդ պոլիկլինիկայից օգտվում է ոստիկանության աշխատողների շատ քիչ տոկոսը։ Կառավարության որոշմամբ, Հայաստանի ոստիկանության բժշակական վարչության հոսպիտալի աշխատակիցներին ժամանակ է տրվել մինչև մարտի 10-ը, որից հետո հոսպիտալը փակվելու է: Փետրվարի 27-ին տեղեկությունն իմանալուց հետո բժշկական հաստատության աշխատակիցներն ու հիվանդները միասին բողոքի… Կարդալ ավելին »

Վանեցյանի կուսակցության գլխավոր գրասենյակն արդեն պատրաստ է. ո՞ւմ հետ է նա հանդիպում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանը, մեր տեղեկություններով, զբաղված է ակտիվ կուսակցաշինական աշխատանքով։ Կուսակցությունը դեռ չկա, բայց կուսակցության կմախքն արդեն գծագրվում է։ Նա ամեն օր մեծ թվով մարդկանց է հանդիպում, որոնք ուզում են անդամագրվել իր կուսակցությանը։ Նրանց թվում են ե՛ւ մտավորականներ, ե՛ւ նախկին ու ներկա պաշտոնյաներ, տարբեր մասնագիտությունների տեր անձինք, որոնց անուններն առայժմ չեն հրապարակում։… Կարդալ ավելին »

«Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան շարադրությունը որպես կոնֆլիկտի լուծման սկզբունքեր ներկայացնելու մրցույթը անտաղանդության փառատոնի է վերածվում».Արմեն Աշոտյան

  Երբ իշխանական պատգամավորները և քարոզիչները չունեն Արցախյան բանակցությունների մասին պատշաճ գիտելիքներ, բայց միաժամանակ տառապում են Նիկոլ Փաշինայնին ամեն կերպ քծնելու մոլուցքով, լրատվական դաշտում հայտնվում են մտքի գոհարներ, որոնց աբսուրդությանը կնախանձեր անգամ LSD-ի վրայից մի շիշ աբսենտ խմած և Ամստերդամի քոֆի-շոփի դռների մոտ պպզած անգլիացի թինեյջերը: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան շարադրությունը որպես կոնֆլիկտի լուծման սկզբունքեր ներկայացնելու… Կարդալ ավելին »

Նախատեսում է մարտի 20-ից երեք ամսով զորահավաք անցկացնել. ցնցումներ կլինե՞ն.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Կառավարությունը նախատեսում է մարտի 20-ից երեք ամսով զորահավաք անցկացնել։ Օրերս հանրային քննարկման է ներկայացվել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել 374 քաղաքացու, որոնցից 233-ը` շարքային կազմի, 44-ը` ենթասպայական, 97-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Ինչո՞վ է բացատրվում այս երկարաժամկետ զորահավաքը, քանզի, ինչպես ոլորտի մասնագետներն են փաստում, զորահավաքների… Կարդալ ավելին »

Սիրում եմ բոլորիդ, էշի տեղ եմ դնում բոլորիդ, հասնումա բոլորիդ….

  Սոցապ նախարարը 8 ամսում 30 հազար դոլար պարգևավճարա ստացել, այսինքն ամեն ամիս մոտավոր 3.7. հազար դոլլար ու եթե ճիշտ եմ հասկանում «պարգևավճար» բառը, ապա ստացվում է, որ էտ ամենկն ամեն ամիս էլ գումարվումա 1.5 միլիոն դրամ (մոտ 3100դոլլար) աշխատավարձը, այսինքնս մեր սոցապ նախարարը ամեն ամիս ստացել է 6800դոլլար աշխատավարձ Քայլ արա, բյուջեն կթիր)) Սիրում… Կարդալ ավելին »

Տևական ժամանակ է, որ ես բարձրաձայնում եմ առողջապահության ոլորտի առջև ծառացած խնդիրների և ոլորտի այսօրվա ղեկավարության ապիկար աշխատաոճի մասին

Այսօր այդ աշխատաոճի արգասիքները տեսնում են և իրենց խաբված են համարում բոլորը… Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այդ համոզմունքը ապրում է յուրովի՝ քաղաքացին տեսնում է, որ մինչև հիմա հսկայական գումարներ է ծախսում իր առողջությունը վերականգնելու վրա, բժիշկը տեսնում է, որ իր կոլեգային ոստիկանություն են տանում, պատգամավորը տեսնում է, որ կառուցողական քննադատությանը տրվում է ստոր ձևակերպում և այս… Կարդալ ավելին »