Daily Archives: 27.02.2020

Տևական ժամանակ է, որ ես բարձրաձայնում եմ առողջապահության ոլորտի առջև ծառացած խնդիրների և ոլորտի այսօրվա ղեկավարության ապիկար աշխատաոճի մասին

Այսօր այդ աշխատաոճի արգասիքները տեսնում են և իրենց խաբված են համարում բոլորը… Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այդ համոզմունքը ապրում է յուրովի՝ քաղաքացին տեսնում է, որ մինչև հիմա հսկայական գումարներ է ծախսում իր առողջությունը վերականգնելու վրա, բժիշկը տեսնում է, որ իր կոլեգային ոստիկանություն են տանում, պատգամավորը տեսնում է, որ կառուցողական քննադատությանը տրվում է ստոր ձևակերպում և այս… Կարդալ ավելին »

Ավելի վտանգավոր վիրուսներ կան մեր երկրում, քան չինական վիրուսն է․ Գևորգ Պետրոսյան

    ԲՀԿ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի և Հայ ժողովրդի ապագային սպառնացող ավելի վտանգավոր վիրուսներ կան մեր երկրում, քան չինական վիրուսն է… Զգո՜ն եղեք, սիրելի՜ հայրենակիցներ, մի՜ շեղվեք…»։

«Աննախադեպության» հերթական միֆը. աշխատավարձերի բարձրացման էֆեկտն ուռճացվում է.«Փաստ»

«Աշխատավարձերի բարձրացման թեման մշտապես եղել է Հայաստանի ներքաղաքական քննարկումների հիմնական թեմաներից։ Հանրությունը մշտապես քաղաքական ուժերի առջև խնդիր է դրել բարձրացնել աշխատավարձերը։ Եվ դա է պատճառը, որ աշխատավարձերի բարձրացման թեման հատուկ նշանակություն է ստանում ոչ միայն նախընտրական շրջանում, երբ քաղաքական կուսակցություններն իրենց ծրագրերում ընդգրկում են աշխատավարձերի բարձրացման մասին տարբեր դրույթներ, այլև հետընտրական շրջանում։ Այսպես. անցյալ տարվա… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսի կասկածով «Արմենիա» բկ-ից մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա

alternativ.am-ի աղբյուրների փոխանցմամբ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից մեկ հիվանդի բարձր ջերմությամբ տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Ըստ հիվանդի մոտ ի հայտ եկած ախտանիշների բժիշկների կողմից կասկածվում է կորոնավիրուսի հավանականություն: Ընդգծենք, որ դեռևս հաստատված չէ վարակակիր լինելու հանգամանքը: Նշենք, որ հիվանդը 20 օր շարունակ ջերմայն տենդի մեջ է գտնվել, որից հետո, դիմելով «Արմենիա» ԲԿ, 2… Կարդալ ավելին »

Արցախում բոլոր մանկապարտեզները և 93 դպրոցներ փակվել են

Արցախի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հաշվի առնելով հանրապետությունում վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճն ու հարևան երկրներում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի գլխավորությամբ և մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով. • Կազմակերպվել են… Կարդալ ավելին »

Ընտրություն՝ հանուն Արցախի․ մեկնարկեց Վիտալի Բալասանյանի քարոզարշավը

Արցախի Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցությունը փետրվարի 26-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» (Տատիկ Պապիկ) հուշակոթողի մոտ մեկնարկեցին նախընտրական քարոզարշավը։ Հանդիսավոր այս արարողությանը մասնակցում էին բազմաթիվ ընտրողներ, որոնց շարքերում՝ շատ երիտասարդներ։ Մարտի 31-ն արցախցիների համար կարեւորագույն օր է՝ նախորդ շրջանին գնահատականներ տալու և երկրի զարգացման հետագա նոր ուղենիշները սահմանելու համար: Ողջունելով հավաքվածներին՝ Վ.… Կարդալ ավելին »

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները գործադիրի դիմաց բողոքի ակցիա կանեն

ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները հավաքվել են հիվանդանոցի բակում և ծրագրում են շարժվել դեպի կառավարության շենք՝ բողոքի ակցիա իրականացնելու: Նշենք, որ Առողջապահության նախարարի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: Որոշման հետ համաձայն չէ կենտրոնի աշխատակազմը, որը և նախօրեին իր բողոքն… Կարդալ ավելին »

Եթե գիտեք դավաճանների մասին, ինչո՞ւ ընթացք չեք տվել․ Չալաբյանը՝ վարչապետին

  Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ սենսացիոն ոճի մեջ, փետրվարի 26֊ին հայտարարեց, որ Հայաստանի իրավապահ համակարգի ամենավերին օղակներում կան դավաճաններ, որոնք խանգարում են իրեն պայքարել թալանչիների դեմ, և հետ բերել ժողովրդին խոստացած միլիարդները։Անկեղծ ասած, կարելի էր համարել, որ սա նրա երևակայության հերթական ծնունդն է։ Նախկինում էլ… Կարդալ ավելին »