Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 31-ամյա կնոջ դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները

Փետրվարի 26-ին, ժամը 03:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Հ.-ն ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվելով հայտնվել հաջորդ ոլորանի ճամփեզրին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, իսկ ուղևոր Կարինե Կ.-ն (ծնված 1989 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևորի դին դուրս բերել ավտոմեքենայից: Վարորդը հրաժարվել է բուժօգնությունից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով