Վարդենիսի տուն ինտեռնատի 440 աշխատող հունվար ամսվա աշխատավարձը չեն ստացել

yerevan.today-ը նամակ է ստացել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ ՊՈԱԿ-ի աշխատակիցներից։ Նամակում ասվում է, որ 440 հոգանոց հիմնարկի աշխատողները չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը։ Նամակում նշվում է, որ տնօրեն Կարեն Խաչատրյանն աշխատակիցների աշխատավարձի վճարման մասին մտածելու փոխարեն մասնակցում է սահմանադրական բարեփոխումների «այո»-ի դրամահավաքին։ Աշխատողները պնդում են, որ ունեն վարկային պարտավորություններ, որոնք առաջացել են տնօրինության մեղքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով