Daily Archives: 27.02.2020

Կորոնավիրուսի վտանգավոր լինել կամ չլիները՝ իշխանությունների համար հնարավոր մանիպուլյացիաների գործիք

Արդեն բավականին տևական ժամանակ է, ինչ բոլորիս հայտնի տխրահռչակ կորոնավիրուսը տարածվում է Եվրասիական մայրցամաքի վրա: Շուրջ մեկ շաբաթ լուրեր ենք ստանում Իրանում և Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի մասին, այդ թվում մահվան ելքով: Նույնիսկ էպիդեմիոլոգիայից շատ հեռու մարդու համար պարզ է, որ Հայաստանում վարակվածների ի հայտ գալը ժամանակի հարց է: Ավելին, տրամաբանական կլիներ փակ պահել մեր… Կարդալ ավելին »

Մեկ տարի առաջ, Ազատության հրապարակում հայտարարեցի, որ թույլ չե՛նք տալու ապազգային իշխանությանը մսխելու համայն հայության հաղթանակը՝ Արցախյան հաղթանակը.Գևորգ Գևորգյան

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան   իր էջում գրել է. -Մեկ տարի առաջ, Ազատության հրապարակում հայտարարեցի, որ թույլ չե՛նք տալու ապազգային իշխանությանը մսխելու համայն հայության հաղթանակը՝ Արցախյան հաղթանակը։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող, ազատագրված տարածքներն անպետք հողեր որակող, ադրբեջանցուն, այն է թե սաֆարովին խաղաղասեր համարող, ալիևի կրթությամբ հիացող մանիպուլյատորը Մյունխենյան հանդիպման ընթացքում փոշիացրեց բանակցային… Կարդալ ավելին »

Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Խոսրոշահին մահացել է կորոնավիրուսից: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, դիվանագետին նախօրեին տեղափոխել էին Թեհրանի հիվանդանոցներից մեկը, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի ախտորոշումը: Նշվում է, որ նախկին դեսպանը վարակվել էր Ղոմ քաղաքում: Տարեց դիվանագետը մահացել է հինգշաբթի: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ցավակցություն է հայտնել դիվանագետի… Կարդալ ավելին »

ՍԴ դատավորները ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք և պայքարում են հանուն անկախ դատական իշխանության կայացման. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ՍԴ դատավորներին և նշել, որ նրանք պայքարում  հանուն անկախ դատական իշխանության կայացման՝ ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք. «Շնորհավորում եմ բոլորիս ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց։ Նրանք ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք եւ պայքարում են հանուն անկախ դատական իշխանության կայացման։ Այս… Կարդալ ավելին »

Բացահայտվել են Նոր Նորք վարչական շրջանում կատարված բնակարանային գողությունները․ ՀՀ ոստիկանությու

Գրեթե բոլոր դեպքերով ոստիկանությունում ահազանգեր էին ստացվել, տուժողներից բացատրություններ վերցվել: Ուսումնասիրվել էին դեպքի վայրերը: Փետրվարի 17-ից 19-ը նույն եղանակով Մոլդովական փողոցի բնակարաններից մեկն էին մտել, հյուրասենյակից գողացել հեռուստացույց: Դեպքերի վերլուծությունը ցույց էր տալիս, որ հանցամիտներն ընտրում էին այն բնակարանները, որոնց տերերը կա՛մ արտասահմանում էին, կա՛մ ինչ-ինչ հանգամանքների բերումով մի քանի օրով բացակայել էին մայրաքաղաքից: Պատուհաններ… Կարդալ ավելին »

Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում հայտարարվել է երկշաբաթյա կարանտին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել: Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարկաներից խուսափելն է: Այս մասին տեղեկանում ենք նախարարության կայքէջից: Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն: Կարանտինը կշարունակվի… Կարդալ ավելին »

«Խաղողի վազ» ռեստորանային համալիրի մոտ ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներն ու ավտոլվացման կետի ավտոլվացողը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 21:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում գործող «Խաղողի վազ» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը նշված ռեստորանային համալիրի մոտ,… Կարդալ ավելին »

«Այսօր ավարտվեց Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական դավադրության ժամկետը».Աննա Մկրտչյան

Սահմանադրական դատարանի դատավորներից որևիցե մեկը հրաժարականի դիմում չներկայացրեց՝ այսպիսով, ապացուցելով հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կեղծ էին: Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական որակների ու իրենց մասնագիտական արժանապատվության ապացույցն է այն հանգամանքը, որ չնայած չդադարող ճնշումներին նրանք շարունակում են իրավականության մեջ պահել ՀՀ բարձր դատարանը: Զավթված իշխանության ճգնաժամը գնալով խորանում է: Սպառվում է Նիկոլ Փաշինյանի համբերությունն՝ իշխանության… Կարդալ ավելին »

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 14-ի, վարակվել Է 528 մարդ

Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու պատճառով մահացածների թիվը հասել Է 14-ի, ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Ապենիններում գրանցվել Է վարակման 528 դեպք: Այդ մասին փետրվարի 27-ին Հռոմում լրագրողներին ասել Է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փետրվարի 26-ի երեկոյան Իտալիայի իշխանությունները հայտնել Էին կորոնավիրուսով վարակման 400 դեպքի եւ 12 մահացածի մասին: Բոլոր մահացածները տարեցներ են, նրանցից… Կարդալ ավելին »

Հրդեհ հայ-վրացական սահմանի մոտ

Փետրվարի 27-ին, ժամը 13:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Արծնի ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ապավեն համայքի մոտակայքում՝ հայ-վրացական սահմանի մոտ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14։27-ին։ Այրվել է մոտ 12 հա… Կարդալ ավելին »