Բացահայտվել են Նոր Նորք վարչական շրջանում կատարված բնակարանային գողությունները․ ՀՀ ոստիկանությու

Գրեթե բոլոր դեպքերով ոստիկանությունում ահազանգեր էին ստացվել, տուժողներից բացատրություններ վերցվել: Ուսումնասիրվել էին դեպքի վայրերը:

Փետրվարի 17-ից 19-ը նույն եղանակով Մոլդովական փողոցի բնակարաններից մեկն էին մտել, հյուրասենյակից գողացել հեռուստացույց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքերի վերլուծությունը ցույց էր տալիս, որ հանցամիտներն ընտրում էին այն բնակարանները, որոնց տերերը կա՛մ արտասահմանում էին, կա՛մ ինչ-ինչ հանգամանքների բերումով մի քանի օրով բացակայել էին մայրաքաղաքից: Պատուհաններ բացելու եղանակն էր նաև նույնը: Մի ընդհանրություն էլ կար. բոլոր բնակարաններից հեռուստացույց էին գողացել, ինչը հուշում էր, որ հանցամիտները մեքենայով են:

Գողությունները կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները ծավալուն միջոցառումներ սկսեցին: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, և հետևողական աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինեն 30 և 36 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը բնակվում է Արշակունյաց պողոտայում, մյուսը Բագրատունյաց փողոցի բնակիչ է: Մեքենան, որով գողության էին գնում, «Նիսան» մակնիշի էր: Սակայն նրանց պատասխանատվության ենթարկելու համար իրեղեն ապացույցներ էին հարկավոր, փաստեր, որոնք հետո ի հայտ եկան:

Ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ փետրվարի 22-ի գիշերը կասկածյալները Մոլդովական փողոցի շենքերից մեկից պատրաստվում են գողություն անել: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները ժամը 4-ի սահմաններում Մոլդովական փողոցում հայտնաբերել են կասկածյալների «Նիսան» մակնիշի մեքենան: Ոստիկանների տեսադաշտում հայտնվածներն իրավապահներին տեսնելով՝ դիմել են փախուստի: Սակայն Գայի պողոտայում նրանց մեքենան, կորցնելով կառավարումը, վթարի էր ենթարկվել, և քրեական հետախույզները երկուսին էլ բերման էին ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի ուշ բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրանց մեքենան:

Միջոցառումները շարունակվել են, երբ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, բնակարանային գողության ևս մեկ ահազանգ է ստացվել: Մոլդովական փողոցում փետրվարի 16-ից 22-ը կոտրել էին բնակարաններից մեկի ճաղավանդակի փականը և հեռուստացույց, սպասքի հավաքածու, բիժուտերիա, ոսկյա ու արծաթյա զարդեր գողացել:

Օպերատիվ խումբը դեպքի վայր է մեկնել։ Ոստիկաններն արձանագրել են, թե ինչպես են տուն մտել, որտեղից՝ ինչ գողացել։

Բաժնում պարզվել է, որ այս հանցադրվագը նույնպես բերման ենթարկվածների ձեռքի գործն է: Կասկածյալները Նոր Նորքի վարչական շրջանում կատարած չորս բնակարանային գողություններից զատ խոստովանել են, որ փետրվարի 11-ին Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի մի բնակարանից հեռուստացույց ու համակարգիչ են գողացել:

Գողոնը մասամբ առգրավված է:

Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով