Մեկ տարի առաջ, Ազատության հրապարակում հայտարարեցի, որ թույլ չե՛նք տալու ապազգային իշխանությանը մսխելու համայն հայության հաղթանակը՝ Արցախյան հաղթանակը.Գևորգ Գևորգյան

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան   իր էջում գրել է.

-Մեկ տարի առաջ, Ազատության հրապարակում հայտարարեցի, որ թույլ չե՛նք տալու ապազգային իշխանությանը մսխելու համայն հայության հաղթանակը՝ Արցախյան հաղթանակը։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող, ազատագրված տարածքներն անպետք հողեր որակող, ադրբեջանցուն, այն է թե սաֆարովին խաղաղասեր համարող, ալիևի կրթությամբ հիացող մանիպուլյատորը Մյունխենյան հանդիպման ընթացքում փոշիացրեց բանակցային գործընթացում մինչ 2018թ. ամրագրված մեր դիրքերը։ Շարունակաբար մոլորեցնելով ժողովրդին, այս ամենը իշխանությունը ներկայացնում է որպես առաջընթաց Արցախյան հարցում։

Նիկո՛լ, սա սոցիալական հարց չէ, որ մանիպուլացիոն մեթոդներով փորձես դիվիդենտներ շահել, սա քո սիրելի կոռուպցիայի ու թալանի հարց չէ, որ փորձես զրպարտությամբ առաջ շարժվել, սա մեր Ազգի և Պետականության ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱ՛Ն հարցն է, որը քո խելքի բանը չէ։
Իշխանությունը հատում է կարմիր գծերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով