Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Խոսրոշահին մահացել է կորոնավիրուսից: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, դիվանագետին նախօրեին տեղափոխել էին Թեհրանի հիվանդանոցներից մեկը, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի ախտորոշումը:

Նշվում է, որ նախկին դեսպանը վարակվել էր Ղոմ քաղաքում: Տարեց դիվանագետը մահացել է հինգշաբթի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ցավակցություն է հայտնել դիվանագետի մահվան կապակցությամբ:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 245-ի, որոնցից 26-ը՝ մահվան ելքով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով