Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 14-ի, վարակվել Է 528 մարդ

Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու պատճառով մահացածների թիվը հասել Է 14-ի, ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Ապենիններում գրանցվել Է վարակման 528 դեպք:

Այդ մասին փետրվարի 27-ին Հռոմում լրագրողներին ասել Է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փետրվարի 26-ի երեկոյան Իտալիայի իշխանությունները հայտնել Էին կորոնավիրուսով վարակման 400 դեպքի եւ 12 մահացածի մասին: Բոլոր մահացածները տարեցներ են, նրանցից ոմանք տառապում Էին լուրջ խրոնիկական հիվանդություններից:

«Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացածների թիվը կազմել Է 14»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով