Daily Archives: 13.02.2020

Քաղաքացիներին կոչ ենք անում չմասնակցել իշխանությունների հերթական ապօրինությանը և անտեսել ապրիլի 5-ի հանրաքվեն․ ՀՅԴ ԳՄ

  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով մասնակիցը չդառնալ իշխանությունների հերթական ապօրինությանը և անտեսել ապրիլի 5-ին ՍԴ հարցով նշանակված հանրաքվեն։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ: Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն,… Կարդալ ավելին »

«Դուխո՛վ».Անդրանիկ Թևանյան

«Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը» փաշինյանական ծրագրի շրջանակներում միջազգային սուբյեկտայնություն է ստանում Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը։ Էս թեմայով Նիկոլը (դեռ) բանաստեղծություն չի՞ գրել։ Շնորհավորանք (դեռ) չի՞ ուղարկել «համայնքի» ղեկավարին՝ ադրբեջանական խորհրդարանի անդամ դառնալու համար։ Նա (դեռ) չի՞ հայտարարել, որ հակամարտության կարգավորումը պետք է բավարարի նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքին։ Եվ վերջապես, Փաշինյանը (դեռ)… Կարդալ ավելին »

Փաշինյանի պատվիրակությունը Բեռլինում ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում 20 համար է վարձել. մոտ 22 000 դոլար՝ մի գիշերվա համար

Նիկոլ Փաշինյանն ու մի շարք մարդիկ այսօր մեկնում են Գերմանիա, որտեղ կմնան փետրվարի 13-15-ը: Սա աշխատանքյաին այց է, որի մասին տեղեկատվություն է հրապարակված ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է լրագրող Էմիլ Բաբայանը: «Իսկ հիմա այն մասին՝ ինչի վերաբերյալ տեղեկություն չեն տարածել. Հայկական պատվիրակությունը հինգաստղանի «Hotel de Rome, a Rocco Forte… Կարդալ ավելին »

Պահանջում եմ հենց այս պահին Հայաստանի ԱԳՆ Նախարարին խոսել Անդրեյ Կասպերչիկի հետ

Պահանջում եմ հենց այս պահին Հայաստանի ԱԳՆ Նախարարին խոսել Անդրեյ Կասպերչիկի հետ և բողոքարկել ստորև նշվածը։ Ավելին, Հայկական կողմը պետք է պահանջի այս տեղեկության հերքումը։ Իսկ եթե հերքում չլինի, ապա Հայկական կողմը պետք է դադարեցնի բոլոր տեսակի բանակցությունները մինչև բանակցային օրակարգի հստակեցում։ Զավեշտը այն է, որ այս տեղեկությունը տարածվում է այն բանից հետո երբ ԵԱՀԿ… Կարդալ ավելին »

ՍԴ-ն «հակահարված» է պատրաստել․ շուտով կամփոփեն և կներկայացնեն հանրությանը.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ՍԴ մեր աղբյուրների փոխանցմամբ, մինչեւ վերջին իրադարձությունները, ՍԴ-ում լոյալ վերաբերմունք է եղել պետական մարմինների դիմումներում տեղ գտած թերությունների նկատմամբ: Դրանք շտկվել են տեղում։ Հանրաքվեի որոշումը դրդել է վերանայել մոտեցումը: ՍԴ-ում պատրաստվում են ամփոփել եւ հանրությանը ներկայացնել վերջին 2 տարիներին իրենց ուղարկված «գոհարները» ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահի դիմումներում, գրություններում։ Դրանց մեջ կան… Կարդալ ավելին »

«Մինչեւ մեր իշխանությունները հանրաքվե են խաղում ու ԱՖԲ-ում անտաղանդ կենացներ գրում».Արմեն Աշոտյսն

«Մինչեւ մեր իշխանությունները հանրաքվե են խաղում ու ԱՖԲ-ում անտաղանդ կենացներ գրում, մինչեւ ԱԳ նախարարը մեր դեսպաններին դրդում է արտերկրում սեւեռվել վարչապետի ամբիցիաները եւ արկածախնդիր նախաձեռնությունները լղոզելու եւ սվաղելու, ահա այսպիսի վտանգավոր բաներ են տեղի ունենում …»-գրում է Արմեն Աշոտյանը

Փաշինյանը վաճառում է հեղափոխությունը․ «168 ժամ»

«Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի՝ արդեն իսկ սկսված իշխանական քարոզարշավը հերթական անգամ ու առավել ցայտուն կերպով բացահայտեց մի իրողություն՝ Նիկոլ Փաշինյանը վաճառում է հեղափոխությունը։ Վաճառում է այդ նույն հեղափոխությունն իրականացրած հասարակությանը։ Վաճառում է՝ հեղափոխության անվան տակ հեղափոխության իրական նպատակների տապալման պատասխանատվությունից հերթական անգամ խուսափելու նպատակով։ Թավշյա հեղափոխությունից հետո անցել է շուրջ երկու տարի, սակայն Հայաստանում իրականում որևէ հեղափոխական… Կարդալ ավելին »

«Չի պատրաստվո՞ւմ պետությունը մի քսան միլլիոն դրամ տրամադրի և մի ֆիլմ նկարի իսկական հայ մարզիկի մասին». Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա կասեն՝ էլի իր հին «շարմանկան» միացրեց… և այո՛, ես իմ հին շարմանկան կմիացնեմ։ Արթուր Ալեքսանյան` հայկական սպորտի կենդանի լեգենդ, մի մարդ, ով ցնցում է աշխարհը և ով արդեն իսկ դարձել է ազգային առասպել։ Հասկանում եմ, որ իրեն հիմա բոլոր-բոլորը կրկին մեծարելու են, լավ-լավ բաներ են ասելու, բայց,… Կարդալ ավելին »

«Երկրում Նիկոլի ջանքերով ստեղծված ծանր վիճակը համատարած է».Աննա Մկրտչյան

Երկրում Նիկոլի ջանքերով ստեղծված ծանր վիճակը համատարած է։ Այդ ծանրությունը տեսանելի է ոչ միայն սոցիալտնտեսական, իրավական, այլ նաև բարոյահոգեբանական տիրույթում։ Հայ հասարակությունը գերի է դարձել Նիկոլի ցանկությունների ձեռքում։ Հնչեցրած ցանկությունները միայն ստեղծված ծանրությունն են ավելացնում (պատասխանատվությունը ժողովրդի վրա գցել, հանրաքվե անցկացնել և այլն)։ Հասկանում եմ՝ ստեղծված բարոյահոգեբանական ծանր մթնոլորտից խոսելն ընդունված չէ, որովհետև, ով մի… Կարդալ ավելին »

«Հիշո՞ւմ ես, Նիկոլ՝ «Կովկաս» ռեստորան, Էդմոնի հոտնկայս կենաց»». Արթուր Համբարձումյան

Արթուր Համբարձումյանը   գրել է. «Մարդը նախկին իշխանություններին բնորոշել է որպես հանցագործ, պետական ու ազգի դավաճան, ժուռնալիստ առևանգող, մարդ սպանող, այլակարծությունը ճնշող, բայց միաժամանակ հարմարացրել է այդ իշխանությունների գործունեության ընթացքում երկու անգամ պատգամավոր դառնալ ու իր խոսքերով՝ տնտեսության ռեալ սեկտորում ներգրավված չլինելով հանդերձ՝ ամսական վաստակել մոտ 1 մլն. դրամ (իրականում մի քանի անգամ ավել): Ու… Կարդալ ավելին »