«Հիշո՞ւմ ես, Նիկոլ՝ «Կովկաս» ռեստորան, Էդմոնի հոտնկայս կենաց»». Արթուր Համբարձումյան

Արթուր Համբարձումյանը   գրել է.

«Մարդը նախկին իշխանություններին բնորոշել է որպես հանցագործ, պետական ու ազգի դավաճան, ժուռնալիստ առևանգող, մարդ սպանող, այլակարծությունը ճնշող, բայց միաժամանակ հարմարացրել է այդ իշխանությունների գործունեության ընթացքում երկու անգամ պատգամավոր դառնալ ու իր խոսքերով՝ տնտեսության ռեալ սեկտորում ներգրավված չլինելով հանդերձ՝ ամսական վաստակել մոտ 1 մլն. դրամ (իրականում մի քանի անգամ ավել):

Ու այդ մարդը, այսօր նախատում է ԱԺ պատգամավորին, որ վերջինս նախկին իշխանությունների հետ, ժամանակին, մի տեսակ փափուկ տոներով է խոսել: Հիշեցման կարգով ասեմ, որ մի երկու տարի առաջ, այդ նույն պատգամավորին հաճոյանալու համար ապագա վարչապետը պատրաստ էր ամենավերջին ստորաքարշության:

Հիշու՞մ ես Նիկոլ՝ «Կովկաս» ռեստորան, Էդմոնի հոտնկայս կենաց: Ինչ լավ է՝ բացակա եմ եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց ասում են՝ իմ կենացն էլ են խմել, քեզանից հեռու:

Նիկոլ ՝ Ժնևի բանակցություններն ինձ չեն հետաքրքրում, դու այն ասա, թե 6 ամիս Կոնդում ի՞նչ էիր բանակցում:

Նիկոլ՝ Վիեննան ինձ չի հետաքրքրում, դու այն ասա, թե Վանեցյանին ինչու՞ էիր ուղարկել Միքայել Մինասյանի մոտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ՝ 2017-ի պառլամենտական ընտրություններում ինչու՞ էիր առաջադրվել Երևանի կենտրոն վարչական շրջանից»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով