«Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք` միայն թե Վանեցյանին չկպնենք…»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գևորգ Գյորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, մի բան հիշեցի։ Երբ 7-րդ գումարման Ազգային Ժողովը նոր էր կազմավորվել, Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք` միայն թե Վանեցյանին չկպնենք, այլապես ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել մեզ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բնականաբար, Մարուքյանը նրան ուղարկեց հեռու հեռուներ։

Երբ այսքանից հետո, Սիմոնյանը խստորեն քննադատում է Վանեցյանին, արդեն կարող ենք չզարմանալ, որ նա հաճախակի է մոռանում և ուրանում է իր անցած ճանապարհը։
Այսպիսով՝ փաստում ենք, որ պարոն Սիմոնյանի համար սովորական է երբեմնի ընկերներին սևացնելով և զրպարտելով, շեֆերի մոտ ամրապնդել իր դիրքերը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով