ՍԴ-ն «հակահարված» է պատրաստել․ շուտով կամփոփեն և կներկայացնեն հանրությանը.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

ՍԴ մեր աղբյուրների փոխանցմամբ, մինչեւ վերջին իրադարձությունները, ՍԴ-ում լոյալ վերաբերմունք է եղել պետական մարմինների դիմումներում տեղ գտած թերությունների նկատմամբ: Դրանք շտկվել են տեղում։ Հանրաքվեի որոշումը դրդել է վերանայել մոտեցումը: ՍԴ-ում պատրաստվում են ամփոփել եւ հանրությանը ներկայացնել վերջին 2 տարիներին իրենց ուղարկված «գոհարները» ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահի դիմումներում, գրություններում։ Դրանց մեջ կան Սահմանադրության, օրենքների պահանջների խախտումներ, սխալ հղումներ, խմբագրական եւ թարգմանական կոպիտ սխալներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, նախօրեին բաց նիստում արդեն մի նմուշ ներկայացվել է: Մեր աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ օրերս ՍԴ-ն վերադարձրել է ՀՀ նախագահի դիմումը, որով խնդրել էր ՍԴ-ին հակասահմանադրական ճանաչել ԲԴԽ-ի, ԿԸՀ-ի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի, ԿԲ անդամների, ՄԻՊ, գլխավոր դատախազի, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու օրենքների դրույթները: Ուշագրավ է, որ դրանք բացի ուղղագրական, քերականական թերություններից նպատակ են հետապնդել քողարկելու նախագահի սահմանադրական լիազորությունների չիրականացումը, օրենքների ժամկետների խախտումները, Սահմանադրությանը եւ օրենքներին սխալ հղումներ է պարունակել, արհեստածին հիմնավորումներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով