Daily Archives: 13.02.2020

«Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք` միայն թե Վանեցյանին չկպնենք…»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գևորգ Գյորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, մի բան հիշեցի։ Երբ 7-րդ գումարման Ազգային Ժողովը նոր էր կազմավորվել, Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք` միայն թե Վանեցյանին չկպնենք, այլապես ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել… Կարդալ ավելին »

Հայտնի է Արցախում զոհված 2 զինծառայողների մահվան պատճառը. մանրամասներ. ՔԿ

Արցախում փետրվարի 12-ին 2 զինծառայողի մահվան դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել: 2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել… Կարդալ ավելին »

Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ կուսակցության ընդդիմադիր գործիչներ

Թուրքիայի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) 6 անդամի: Նրանց մեջ է կուսակցության Բիթլիսի նահանգային կառույցի  ղեկավար Ռումեթ Դուրսունը: Այս մասին հայտարարություն է տարածել Բիթլիսի նահանգապետարանը: Ըստ հայտարարության` Բիթլիսի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բերման ենթարկվածները մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու և «ահաբեկչական… Կարդալ ավելին »

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն. Armsport

Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին: Վերջինը գորգ դուրս եկավ մեր «հրաշքը»: 97 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Արթուր Ալեքսանյանը բոլոր գոտեմարտերը վարեց շատ խելացիորեն ու… Կարդալ ավելին »

Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի հնգակի չեմպիոն

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոեմական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Հռոմում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչում հաղթեց Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին եւ հռչակվեց Եվրոպայի հնգակի չեմպիոն: Եզրափակիչ գոտեմարտում Ալեքսանյանը մրցակցին հաղթեց 7:1 հաշվով։

Բանակում 2020-ին 12 զինվոր է զոհվել, բայց քննարկում ենք ՍԴ 7 դատավորներին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն. Էդիկ Բաղդասարյան

  «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ. Hetq.am գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում է արել անդրադառնալով խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպքերին։ Գրառման մեջ ասվում է. «2020 թվականին մեր բանակում 12 զինվոր է զոհվել։ Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից։ Չպարզված հանգամանքներ են նշվում նախարարության հաղորդագրություններում։ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարները լուռ են, նախագահը լուռ է, Ազգային ժողովի նախագահը… Կարդալ ավելին »

Հուբեյում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1310-ի

Չինաստանի կենտրոնական մասի Հուբեյի նահանգում նոր կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հիվանդացածների թիվը գերազանցել է 48,2 հազարը, նրանցից մահացել են 1310-ը, առողջացել 3441 բնակիչ: Փետրվարի 13-ին այդ մասին հայտնել է տարածաշրջանի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի կոմիտեն: Նորացված տվյալներով՝ մահացության պաշտոնական մակարդակը կազմել է 2,7 տոկոս՝ մեկ օր առաջվա 3,2 տոկոսի փոխարեն։ Փետրվարի 12-ի առավոտյան տարածաշրջանային իշխանությունները տեղեկացրել… Կարդալ ավելին »

Արգիշտի Քյարամյանի «հաթաթա տալն» ու գործառույթներից դուրս գործելաոճը. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի գրավոր հարցեր էր ուղարկել ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանին, որը ժամանակավորապես կատարում է ՊՎԾ ղեկավարի գործառույթները: Սակայն պարզվում է, որ երկրի թիվ մեկ վերահսկողին հարցեր տալուն հատուկ ընթացակարգ եւ վերահսկվող մի յուրօրինակ գործընթաց պետք է նախորդի: Մեր հարցերին, չգիտես ինչու, որոշել… Կարդալ ավելին »

Թիրախում նախկին իշխանության ներկայացուցիչների հէկ-երն են. Փաշինյանի հանձնարարությունն է. «Փաստ»

  «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում կառավարությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ՀԷԿ-երի խնդրին: Այս առումով ուշագրավ է մեր աղբյուրների փոխանցած տեղեկատվությունը, թե բոլորովին վերջերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ վարչապետին են ներկայացվել հանրապետության տարածքում գտնվող ՀԷԿ-երի ցանկը, դրանց հետ կապված խնդիրները։ «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է խորքային ուսումնասիրել ՀԷԿ-երի հետ կապված… Կարդալ ավելին »

«Վսյո խարաշո». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Որքան էլ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ ամեն ինչ լավ է, «սքանչելի մարքիզա»՝ մենք հոյակապ հարաբերություններ ունենք մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, փաստերն ու պարզ դիտարկումներն այլ բան են ասում։ Ոչ մի գործընկեր հանգիստ չի վերաբերվի այն հանգամանքին, որ երկրի վարչապետն ապրիլյան պատերազմի մեղավոր է համարում իրեն… Կարդալ ավելին »