Արգիշտի Քյարամյանի «հաթաթա տալն» ու գործառույթներից դուրս գործելաոճը. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի գրավոր հարցեր էր ուղարկել ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանին, որը ժամանակավորապես կատարում է ՊՎԾ ղեկավարի գործառույթները: Սակայն պարզվում է, որ երկրի թիվ մեկ վերահսկողին հարցեր տալուն հատուկ ընթացակարգ եւ վերահսկվող մի յուրօրինակ գործընթաց պետք է նախորդի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր հարցերին, չգիտես ինչու, որոշել է պատասխանել ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը՝ ոչ թե ըստ էության պատասխան տալով, այլ դաստիարակչական քարոզ կարդալով եւ որակելով մեր հարցերը: Եվ փոխանակ Արգիշտի Քյարամյանը պատասխանի հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ ինքը պարբերաբար զանգահարում է իրավապահներին՝ կառույցի տեղեկանքների հիման վրա գործեր հարուցելու համար, որոշել է թաքնվել մի աղջկա փխրուն ուսերի թիկունքում եւ մեջբերել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը՝ հայտարարելլով, թե վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը հրապարակային ներկայացնելը կարող է առաջացնել պատասխանատվություն:

Այսպիսով, նա որոշել է «հաթաթա տալ» լրատվամիջոցին, սակայն չի ստացվի: Հատուկ Քյարամյանի համար ընդգծենք, որ նրա գործառույթների մեջ չի մտնում այս կամ այն քննչական մարմնին զանգահարելն ու հետաքրքրվելը այս կամ այն քրեական գործից:

Դա ուղղակի միջամտություն է պետական այլ օղակի աշխատանքին, ինչը դատապարտելի է Քրեական օրենսգրքով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով