ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, բոլոր կարկառուն եւ անհայտ ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, հաջակցություն Փաշինյանի` հրապարակում էին նրա լուսանկարը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը ՀՀ վարչապետն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդ որում, ՔՊ-ականները, հավանաբար չէին ցանկացել ջանք թափել ու սեփական մտքերը շարադրել՝ լուսանկարին կից արտատպում էին նույն նախադասությունը. «Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան: Մեր պատասխանը՝ Բագրատին»:

Հաշվի առնելով, որ այս ոչ ինքնատիպ ու կրկնվող չելենջի բացումն արեցին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ կարող ենք ենթադրել, որ այս ոչ ինքնատիպ ու կրկնվող չելենջի եւ տեքստի մտահղացումը հենց նրանցն է, ու նրանք էլ տեքստը գրել եւ ուղարկել են ՔՊ-ի չատ։

Ամեն դեպքում, ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին լուսանկարը: ՀՀ կառավարական ողջ կաբինետը երեկ ուշի-ուշով հետևել է զարգացումներին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով