Daily Archives: 13.02.2020

Լարսը փակ է

  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 15:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար), Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները: Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Շիրակի մարզերի… Կարդալ ավելին »

Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ եւ հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի

Դերասան Մկրտիչ Արզումանյանը չի պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է  Մկրտիչ Արզումանյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելիներս։ Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող  ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որեւէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ։ Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը եւ ասեմ ավելին, զբաղվելով… Կարդալ ավելին »

«Ուզում եմ հիասթափեցնել մեր դրամայասեր և դյուրագրգիռ իշխանություններին. չի ստացվելու, մի էլ փորձեք». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ  Արթուր Ղազինյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուշադրությունը դեպի Մյունհեն… Երեկ Ազգային ժողովի ամբիոնը վերածվել էր Սերժ Սարգսյանի քաղաքական գովազդային հարթակի, որտեղ առավել գրավիչ լինելու համար միմյանց հետ մրցում էին խորհրդարանական երկու ուժերը: Վերլուծելով իրավիճակը ես եկա մեկ հույժ կարևոր եզրակացության. իշխանությունը գտնվում է անվերահսկելի հիստերիայի մեջ, ինչը, բացի տհաճ և… Կարդալ ավելին »

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լրագրող Սարգիս Քասարջյանը Սիրիայից: Հալեպի «Գանձասար»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։ Սիրիայի խորհրդարանի… Կարդալ ավելին »

Ո՞վ արտասահմանից կգա քվեարկելու «այո»՝ էն իշխանության խաթեր, որը մերժել է նրա կենսաթոշակի իրավունքը

Արտասահմանում բնակվող քաղաքացիներին կոչ անելը, որ գան, ՍԴ դատավորներին պաշտոնանկ անելու հանրաքվեին «այո» քվեարկեն, ակնհայտ ցույց է տալիս մարդկանց օգատագործելու, այնուհետև վրաները թքելու Փաշինյանի բնավորությունը։ Ինչպես անցյալ տարի «Լուսավոր Հայաստանը» օրինագիծ էր ներկայացրել, որ արտասհմանում բնակվող ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան ստանալ իրենց հասնելիք կենսաթոշակները, այո՛, մարդիկ ամբողջ կյանքը աշխատել են, վաստկել են կենսաթոշակը, ինչ է… Կարդալ ավելին »

Թուրք քարոզիչները հանգիստ ֆռֆռում են Երևանում, սադրիչ տեսանյութեր ձայնագրում

Ինձ ավելի շատ անհանգստացնում է, որ թուրք քարոզիչները հանգիստ ֆռֆռում են Երևանում, սադրիչ տեսանյութեր են ձայնագրում, ու ոստիկանները ԱԱԾ-ին չեն փոխանցում իրանց տեսաձայնագրված կոնտենտը ստուգելու համար․ կարող է ռազմավարական նշանակության օբյեկտներ էլ են նկարել։ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Սկսում ենք խորհրդակցություններ «ՈՉ» քարոզչական կողմ ձևավորելու օրակարգով

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է․ « ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարյուրից ավել իրավաբաններ և իրավապաշտպաններ օրեր առաջ հրապարակավ դիրքորոշում էինք հայտնել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։ Ցավոք, հանրաքվեն այնուամենայնիվ նշանակվեց, և այժմ այն «դե ֆակտո» իրողություն է դառնում։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը «Ոչ»… Կարդալ ավելին »

«Ընտրական տուրիզմդ» որն է, էս ի՞նչ հերթական մոլագարություն է.Մարգարիտ Եսայան

Քո մութ հոգին պիտի պատռվի Ամեն անգամ թույլ հույս եմ փայփայում, որ ահա-ահա եւ այսօրվա իշխողները իրենց վոժդով վերջապես կլրջանան եւ կգնահատեն իրենց գործի եւ խոսքի բեռը։ Չեն լրջանում եւ չեն հասունանում։ Ինչ-որ հիմար փաստեր ներկայացնելիս Փաշինյանը գլուխ էր գովում, թե զոհերի թիվը բանակում նվազել է։ Նախ՝ խաբում էր, կա վիճակագրություն, իվերջո, բայց չմտնեմ դրա… Կարդալ ավելին »

«Դուք շարունակեք Նիկոլի հեքիաթներին հավատալ, գնացեք հանրաքվե արեք».Վահան Բաբայան

    Դուք շարունակեք Նիկոլի հեքիաթներին հավատալ, գնացեք հանրաքվե արեք: Էս երևի ձեզ չի հետաքրքրում,ձեզ միայն շոու լինի նայեք… ԵԱՀԿ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը շնորհավորել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարին` Լեռնային Ղարաբաղի կողմից Ադրբեջանի Մեջլիս ընտրվելու կապակցությամբ: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից