Daily Archives: 08.01.2020

Հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է փակվել. Նիկոլ Փաշինյան

  Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի սահմանը կարող է փակվել։ Հայաստան ունի 2 սահման, որոնք թվում է, թե բաց են, բայց կիսաբաց են: Այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Հայ-վրացական… Կարդալ ավելին »

Ծննդատան ու հիվանդանոցի աշխատակիցները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները, քաղաքի և հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը: Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից Հիշեցնենք՝ օրերս հաղորդվեց, որ դադարեցվել է Մարալիկի ծննդատան ֆինանսավորումը, ինչը փաստացի բուժհիմնարկի փակում է նշանակում: Ծննդատան տնօրինության հրահանգով հունվարից այդտեղ ծնունդներ չէին ընդունում՝ սպասելով բուժհիմնարկի փակման «իրավական փաստաթղթին»: Աշխատակիցները բողոքի ակցիաներ էին անցկացնում: Հունվարի 7-ին… Կարդալ ավելին »

Երևանում ԱՄՆ դեսպանատունը կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ

  Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ։Դեսպանատունը տեղեկացնում է, որ եթե վիզա ստանալու համար հարցազրույցը չեղարկվել է, ապա  դեսպանատունն էլեկտրոնային փոստով նամակ կուղարկի` ներկայացնելով նոր հարցազրույցի հնարավորության մանրամասները։Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Հիշեցնենք, որ հունվարի 4–ի գիշերն ամերիկյան ուժերը հրթիռակոծել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի տարածքը։ Ըստ պաշտոնական… Կարդալ ավելին »

Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայի դեմ. Իրանի արտգործնախարար

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի գործողությունները համաչափ պատասխան են ԱՄՆ կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, և իրենք հարված են հասցրել այն բազային, որի կողմից հարձակման է ենթարկվել իրանցի գեներալը: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում: «Իրանը նախաձեռնել է համաչափ պատասխան ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում՝ հարված հասցնելով բազային, որի… Կարդալ ավելին »

«Ժամանակին սա ինձ երախտապարտ էր ու իր համար ես՝ թանկ, շատ թանկ մարդ էի».Արսեն Բաբայանը`Ա.Բաբաջանյանին

Ժամանակին սա ինձ երախտապարտ էր ու իր համար ես՝ թանկ, շատ թանկ մարդ էի: Իսկ հետո ինքը երջանկացավ, երբ իր կեղծ հաղորդման հիման վրա ինձ ապօրինի կալանավորեցին: 1937-ի այս մատնիչը երեկ իմ ու իր տարիներ առաջվա խոսակցությունից մի կտոր է հրապարակել (այդպիսով հատելով բարոյականության կարմիր գծերը) ու հայտարարել, թե ես իրենից աշխատանք էի ուզում: Հենց… Կարդալ ավելին »

Վարչապետին վիճակագրական մի տվյալ հուշեմ, թող դրա վերբերյալ գրառում կատարի իր էջում

Վարչապետին վիճակագրական մի տվյալ հուշեմ, թող դրա վերբերյալ գրառում կատարի իր էջում, ու էլ խմբագրելու կարիք հատատ չի լինի: 2019 թվականին արձանագրվել է նորանկախ Հայաստանի բնակչության ամենացածր թիվը՝ 2 մլն 965 հազար մարդ: Տվյալը հրապարակել է Ազգային վիճակագրական կոմիտեն: Ի՞նչ է սա նշանակում, որ հեղափոխությունը բլեֆ էր նաև ժողովրդագրական ակնկալիքներ ձևավորելու առումով, որ ընդհանուր առմամբ… Կարդալ ավելին »

Էդմոն Մարուքյանը իրեն է վերապահում խոսել մի ամբողջ ժողովրդի անունից

Էդմոն Մարուքյանը իրեն է վերապահում խոսել մի ամբողջ ժողովրդի անունից և ակնարկում թե ժողովուրդը ավելի շատ,որպես ընդդիմություն տեսնում է իբրև իրենց քան «աշոտյաններին»:Նախ դուք չունեք իրավունք խոսել ժողովրդի անունից,երկրորդ դուք ունեք իրավունք խոսել միայն ձեր խմբակցության անունից,և այս տարեմուտի ձեր ակնարկը պարզից էլ պարզ է,սա հերթական գրպանային խաղեր տալն է: Լավ է մարդ լինի «աշոտյանական»քան… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք Երևանում. մարմնի տարբեր մասերում դանակի ստացած հարվածներով հիվանդանոց են տեղափոխվել 2 երիտասարդ տղա

shamshyan.com-ի  տեղեկություններով հունվարի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազնագ է ստացվել, որ դանակահարված վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր… Կարդալ ավելին »

Պետական պաշտոնյայի հայրը, որը անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և թմրանյութերի հետ առնչություն ունենալու կասկածանքով 12 տարի եղել է հետախուզման մեջ

shamshyan.com-ի տեղեկություններով, հունվարի 6-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանոթյան Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը 60-ամյա… Կարդալ ավելին »

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ամերիկյան օբյեկտներին

Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել է, հաղորդում է Press TV-ն: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը: «ԻՀՊԿ-ն հաստատում է Իրաքում «Այն ալ-Ասադ» ամերիկյան ավիաբազային տասնյակ հրթիռներով հարված հասցնելը»,- հայտնել է հեռուստաալիքը Twitter-ում՝ ընդգծելով, որ դա վրեժ է ԱՄՆ-ի զինվորականների կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:… Կարդալ ավելին »