Daily Archives: 08.01.2020

Բարձր ջերմություն և ցան. Վրաստանում Ամանորը նշողներից ոմանք վերադարձել են վարակված. armeniasputnik.am

ՀՀ պետական սահմանի անցակետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը Հայաստան։ Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նրանք բոլորը ժամանել են Վրաստանից։ «Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի և Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 5 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից մեկի մոտ դա ուղեկցվել է… Կարդալ ավելին »

Իրաքում ամերիկյան ռեժիմի ահաբեկչական գործողությունը հակասում է միջազգային օրենքներին, որի պատասխանն Իրանի կողմից կլինի միանգամայն օրինական. ՀՀ-ում ԻԻՀ փոխդեսպան

Այսօր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացվել է սգո մատյան՝ ի հիշատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի։ ՀՀ–ում ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոթաղիի խոսքով՝ Իրաքում տեղի ունեցածը հակասում է միջազգային օրենքներին։ «Սգո այս մատյանը, որ բացվել է ի հիշատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ Իրաքում ամերիկյանի ռեժիմի ահաբեկչության հետևանքն է։ Գեներալ Սոլեյմանն իր մարտական ընկերների հետ մեծ դեր ունեցան… Կարդալ ավելին »

ՀՀ-ում իրեն կցված գնդացիրից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել․ հարուցվել է քրեական գործ

  2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել… Կարդալ ավելին »

Գավառի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, կա տուժած

Հունվարի 8-ին, ժամը 13:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ… Կարդալ ավելին »

Պոպուլիզմն ազգություն չունի

Թրամփն առաջնորդվում է «Կա՛մ ես կլինեմ աշխարհի տիրակալը (ԱՄՆ նախագահ վերընտրվելու ճանապարհով), կա՛մ աշխարհը չի լինի» կարգախոսով։ Փաշինյանն էլ ասում էր «Կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Թրամփը «դավադիր ուժեր» է փնտրում Իրանում, Փաշինյանը՝ Արցախում։ Երկու դեպքում էլ նպատակն աթոռն է՝ աշխարհի/Հայաստանի անվտանգության գնով։ Փաստորեն, պոպուլիզմն ազգություն չի ճանաչում։ Մասշտաբներն են… Կարդալ ավելին »

«Վիրաբուժականը փակեցին, ինֆեկցիոնը փակեցին, հիմա հերթը ծննդատանն է. Էդ նախարար չէ, մոլախոտ է». Մարալիկի բնակիչներ

Պատճառաբանում են, թե ծննդկանների թիվը շատ քիչ է, տարվա մեջ ունենք 106 ծնունդ, սակայն ասում են, որ պետք է ունենայինք 150-ը: Այս մասին  tert.am -ի հետ զրույցում ասաց Մարալիկի հերթապահ մանկաբարձուհիներից Հերմինե Անիսյանը: Նրա խոսքով՝ իրենք սպասարկում են 17 գյուղից 5-6-ը, որովհետև մյուս գյուղերից չեն կարողանում գալ. «Բազմիցս դիմել ենք համապատասխան մարմիններին, այնինչ արձագանք չկա,… Կարդալ ավելին »

«Արդարա, արդար. Մարալիկին հիվանդանոց պետք չի».Միհրդատ Մադաթյան

Տիկնայք և պարոնայք Մարալիկին հիվանդանոց պետք չի։ 17 գյուղական համայնքների սպասարկող Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում։ Կան գյուղեր, որտեղից Գյումրի գնալու համար, ծննդկանները պետք է կտրեն ու անցնեն 20-40 կիլոմետր: Ընդհանուր առմամբ ծննդատանը անհրաժեշտ 18 մլն դրամի հատկացումը՝ Առողջապահության նախարարությունը որոշել է «խնայել»։ Այս ֆոնի վրա անպայման պետք է նշել, որ Առողջապահության Նախարարության… Կարդալ ավելին »

Իրանում կործանվել է ուկրաինական Boeing 737 օդանավը. կա 180 զոհ

Հունվարի 8-ին, Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրականացնող՝ 180 ուղևորներով ուկրաինական օդանավը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Tasnim գործակալությանը: Աղբյուրի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի՝ պատճառը «տեխնիկական խնդիրներն» են եղել: Պատահարի մասին տեղեկությունը հաստատել է Թեհրանի օդանավակայանի ղեկավարը՝ հայտնելով, որ ինքնաթիռն ընկել է թռիչքից կարճ ժամանակ անց: Կործանված օդանավը ուղևորատար… Կարդալ ավելին »

«Հիշեք էս կարողա՞ ուրիշ երկրում էր».Վահան Բաբայան

Հիմա էլ Մարալիկի ծննդատունը: Սրանք միայն փակում են,քանդում են ,ոչ թե բացում կամ կառուցում:Բա պետք է փակեն,բա որ մերժում էիք,պարում էիք խալաթներով գոռում էիք դմփ-դմփ հու ի՞նչ էիք մտածում…Հիշեք էս կարողա՞ ուրիշ երկրում էր Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից