Երևանում ԱՄՆ դեսպանատունը կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ

 

Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ։Դեսպանատունը տեղեկացնում է, որ եթե վիզա ստանալու համար հարցազրույցը չեղարկվել է, ապա  դեսպանատունն էլեկտրոնային փոստով նամակ կուղարկի` ներկայացնելով նոր հարցազրույցի հնարավորության մանրամասները։Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ հունվարի 4–ի գիշերն ամերիկյան ուժերը հրթիռակոծել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի տարածքը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հարվածներն ուղղված են եղել մի քանի թիրախի, որոնց թվում են եղել նաև օդանավակայանի կողքով անցնող ավտոմեքենաները։ Դրանցից մեկում գտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, որը մահացել է։

«Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով էլ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ»,–հայտնում է դեսպանատունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով