Ծննդատան ու հիվանդանոցի աշխատակիցները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները, քաղաքի և հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք՝ օրերս հաղորդվեց, որ դադարեցվել է Մարալիկի ծննդատան ֆինանսավորումը, ինչը փաստացի բուժհիմնարկի փակում է նշանակում: Ծննդատան տնօրինության հրահանգով հունվարից այդտեղ ծնունդներ չէին ընդունում՝ սպասելով բուժհիմնարկի փակման «իրավական փաստաթղթին»: Աշխատակիցները բողոքի ակցիաներ էին անցկացնում: Հունվարի 7-ին հարցի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել Առողջապահության նախարարությունը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով