AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու մասին

 

AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի  կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու մասին.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ապրիլի 29-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը` դատավոր Լուսինե Ալավերդյանի գլխավորությամբ, մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերված բողոքը։ Ապրիլի 22-ին նույն դատավորը մերժել էր «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված վերաբերյալ բողոքը։

Ըստ էության, Հայաստանում գործող վարչախմբի անմիջական հրամանով` Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց ազատ խոսքի կամաարտահայտման համար կալանավորված մեդիագործունեությամբ զբաղվող անձանց երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը։ Գործող վարչախումբը և նրան անմիջականորեն աֆիլացված դատական իշխանությունը՝ այս դեպքում` Վերաքննիչ դատարանը, հերթական անգամ ապացուցում են, որ շարունակում են թքած ունենալ այնպիսի հիմնարար արժեքների վրա, ինչպիսիք են մարդու հիմնարար իրավունքները` ազատ կամարտահայտումն ու քաղաքական քննադատությունը։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և նույն օրն էլ կալանավորվել այն բանի համար, որ փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում խիստ քննադատության են ենթարկել գործող ռեժիմի պարագլխի կողմից իրականացվող քաղաքականությունը Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելու համատեքստում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ հանրային գործունեությամբ զբաղվող Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո։

AntiFake.am կայքի խմբագրությունը խստորեն դատապարտում է փաշինյանական ռեժիմի հրահանգով ընդդիմադիր գործիչներ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի` Վերաքննիչ դատարանի կողմից կալանքի դեմ բերված բողոքը մերժելու ապօրինի որոշումը: Մենք սա դիտարկում ենք որպես փաշինյանական վարչախմբի կողմից հատկապես այս օրերին Տավուշում իր պետականակործան քաղաքականության իրականացման ճանապարհին ամեն գնով ազատ խոսքը, քաղաքական այլախոհությունը ճնշելու և իր քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնելու դրսևորում:

Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին, միջազգային կազմակերպություններին գնահատական տալ ազատ խոսքի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական տեռորին և հատկապես իշխանության կցորդ հանդիսացող Վերաքննիչ դատարանի կողմից իրականացված վերոգրյալ աղմկահարույց որոշմանը»:

 

AntiFake.am-ի խմբագրություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով