Վարչապետին վիճակագրական մի տվյալ հուշեմ, թող դրա վերբերյալ գրառում կատարի իր էջում

Վարչապետին վիճակագրական մի տվյալ հուշեմ, թող դրա վերբերյալ գրառում կատարի իր էջում, ու էլ խմբագրելու կարիք հատատ չի լինի: 2019 թվականին արձանագրվել է նորանկախ Հայաստանի բնակչության ամենացածր թիվը՝ 2 մլն 965 հազար մարդ: Տվյալը հրապարակել է Ազգային վիճակագրական կոմիտեն: Ի՞նչ է սա նշանակում, որ հեղափոխությունը բլեֆ էր նաև ժողովրդագրական ակնկալիքներ ձևավորելու առումով, որ ընդհանուր առմամբ չկա արժանահավատություն Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ, որ 2050 թ. 5 միլիոն բնակչությամբ Հայաստանը հերթական ունայն հայտարարությունն էր դատարկամիտների բանակի համար:

Ավելին, ժողովրդագրական ցուցանիշի անկման տեսնելի միտումը շարունակում է պահպանվել և դա պայմանավորված է կառավարության ազդեցությամբ ընթացող քաղաքական ողջ գործընթացի սնանկությամբ: Կառավարության գործունեության արդյունավետությունը հնչեցված հայտարարություններով չափելն անմիտ է, իսկ հայտարարությունից դուրս որևէ տեանելի, հեռանկարային ու խելամիտ նախաձեռնություն չկա: Լավագույն դեպքում դրնանք կրում են կարճաժամկետ կամ օպերատիվ բնույթ: Այնպես, որ 2020 թ.ժողովրդագրական ցուցանիշների անկման պատկերը նույնպես լինելու է օրինաչափ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով