Էդմոն Մարուքյանը իրեն է վերապահում խոսել մի ամբողջ ժողովրդի անունից

Էդմոն Մարուքյանը իրեն է վերապահում խոսել մի ամբողջ ժողովրդի անունից և ակնարկում թե ժողովուրդը ավելի շատ,որպես ընդդիմություն տեսնում է իբրև իրենց քան «աշոտյաններին»:Նախ դուք չունեք իրավունք խոսել ժողովրդի անունից,երկրորդ դուք ունեք իրավունք խոսել միայն ձեր խմբակցության անունից,և այս տարեմուտի ձեր ակնարկը պարզից էլ պարզ է,սա հերթական գրպանային խաղեր տալն է:

Լավ է մարդ լինի «աշոտյանական»քան լինի մի մարդ,ում Վանաձորի Գևորգը ուղղակի օրը ցերեկով լրատվականների առջև ձեզ տարավ ծովը ծարավ հետ բերեց:Դուք պատկանում եք այն տեսակին,ով միշտ ծառայում է տարբեր տերերի,և հին տերերի մոտ թողնում անհուն զարմանք թե այս պատանին քանի երեսանի է:Ձեր ֆրակցիան «իմ քայլի»ժառանգորդն է և անխնա առանց վարանելու ծառայում է իշխանություններին:Դուք ջանք ու եռանդ չեք խնայում,որպեսզի այս խաղում ձեր ասած`ձեզ էլ խաղացնեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարոն Մարուքյան ձեզ մաղթում եմ բարի ծառայություն:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով