Ուշիի նախկին համայնքապետը հողամաս տանող ճանապարհ տրամադրելու դիմաց քաղաքացուց պահանջել և խաբեությամբ ստացել է զգալի չափերի գումար. Ոստիկանություն

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արագածոտնի մարզի Ուշի համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ Ուշիի նախկին համայնքապետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, մի տղամարդու հողամաս տանող ճանապարհ տրամադրելու դիմաց նրանից պահանջել և խաբեությամբ ստացել է զգալի չափերի գումար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում  քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով