16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող երիտասարդին կալանավորելու մասին որոշումը կբողոքարկվի. պաշտպան

16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանի (լուսանկարին) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը բողոքարկվելու է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆայել Սուքիասյանի պաշտպան Արտաշես Հովհաննիսյանը։

«Գործի գաղտնիությունից ելնելով չեմ կարող ասել, թե ինչ հիմքով: Բողոքարկենք, ընթացքում կերևա: Իմ պաշտպանյալը խնդրել է բողոքարկել, ես էլ անում եմ»,- ասաց պաշտպանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ  tert.am –ը տեղեկացրել էր, որ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Իսկ դատարանը երեկ՝ հունվարի 8-ին, բավարարել էր որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, մերժել նրա նկատմամբ որպես գրավ կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով