Դաշնակցությունը դատի է տվել Արման Բաբաջանյանին

ՀՅԴ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի:

Հայցի պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելն է և զրպարտության համար փոխհատուցելը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

yerkirmedia.am-ի  տեղեկություններով՝ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավորի ելույթն է: Արման Բաբաջանյանն այդ ելույթում Դաշնակցությանն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով