«Թավշյա հեղափոխականները» «լափամանից օգտվող» և «նախկին ռեժիմի մնացորդ» են անվանում նաև Հենրիխ Մխիթարյանի մայրիկին

Համլետ Մխիթարյանն իր ժամանակի լավագույն հայ ֆուտբոլիստներից մեկն էր, որը բարձր էր պահում Հայաստանի պատիվը, թե Խորհրդային Միության տարածքում, թե օտար երկրներում, սակայն 1996-ին, նա մահացավ ծանր հիվանդությունից՝ գլխուղեղի քաղծկեղից ընդամենը 33 տարեկան հասակում՝ չավարտելով իր մարզական կարիերան: Նա շատ վաղ լքեց իր որդուն՝ Հենրիխ Մխիթարյանին, ով այդ ժամանակ ընդամենը 7 տարեկան էր:

Սակայն նույն Հենրիխ Մխիթարյանն այսօր արդեն միջազգային մասշտաբի ֆուտբոլիստ է, որը հանդես է գալիս Եվրոպական առաջատար ակումներում: Նրան սիրում, հարգում և գնահատում են բոլոր հայերը: Հենրիխ Մխիթարյանն անկասկած բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստն է և չունի անգամ մրցակից: Նա է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն, 8 անգամ արժանացել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, սակայն շատերն անգամ չգիտեն, որ Հենրիխ Մխիթարյանի կայացման և հաջողության հասնելու առիթն ու պատճառը ոչ միայն հոր հետ կապված հիշողություններն են, այլև նրա մայրն է՝ Մարինա Թաշչյանը, հայ կին, որն իր կյանքն է նվիրել հայկական ֆուտբոլի կայացմանը: Այս կինը փաստորեն կանգնած է 2 հայ առաջատար ֆուտբոլիստների թիկունքում և չկա նրա նման մեկ այլ հայ կին, որն այսքան ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլում, այսքան նվիրված է եղել և արժանացել նման հաջողության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարինա Թաշչյանը մեծ տեղ և դեր ուներ նաև Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի կազմում, ղեկավարում էր ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժինը, իսկ նրա աղջիկը՝ Մոնիկա Մխիթարյանը, աշխատում է ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում: Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի ընտրությունը, որը կարելի է համարել ոչ այլինչ, քան կեղծիք և նախապես պլանավորված շոու: Հայաստանի ֆուտբոլասեր հանրությունը սպասում էր, որ Հայատանում «թավշյա հեղափոխություն»-ից հետո պետք է գերակայի արդարությունը, սակայն ի՞նչ արդարության մասին էր խոսքը, երբ ընտրությանն իրականում ներկայացված էր միայն 1 անձի թեկնածություն և առանց այդ էլ պարզ էր, որ ընտրվելու է հենց ինքը: Այդ պաշտոնի համար պայքարում էր նաև «Լոռի» ակումբի հիմնադիր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը, որը ֆավորիտ թեկնածու չէր, քանի որ ասոցացվում էր «նախկին ռեժիմ»-ի հետ:

Միակ ընդունելի և սիրելի թեկնածուն՝ Խորեն Հովհաննիսյանն էր, ով անհասկանալի պատճառներով՝ հավանաբար ինչ-որ ճնշումների ազդեցության տակ, հանեց իր թեկնածությունը: Փաստացի ընտրության պահին մնաց միայն 1 թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը, որն էլ հենց ընտրվեց ՀՖՖ գլխավոր քարտուղար: Հենրիխ Մխիթարյանի մայրը ընտրություններին մասնակցում էր «Նորացված Փյունիկ» ՀԿ-ի կողմից, սակայն ՀՖՖ նորընտիր գործկոմն արեց ամեն ինչ, որպեսզի այդ ՀԿ-ի գործունեությունը կասեցվի, իսկ Մարինա Թաշչյանը հեռացվի ՀՖՖ գործկոմի անդամների ցուցակից: Այսինքն «թավշյա հեղափոխականներն» ամեն ինչ արեցին այս տիկնոջը ՀՀՖ-ից դուրս թողնելու համար, քանի որ նա նույնպես «նախկին ռեժիմի» հետ ասոցացվող մարդ է, և անգամ խոսակցություններ սկսեցին պտտվել, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է չհրավիրվել Հայաստանի հավաքական: Այսինքն, ամեն մի անձ, ով վերջին 20-25 տարիների ընթացքում աշխատել է ՀՖՖ-ում և զբաղեցրել պաշտոններ, անկախ իր ձեռք բերած հաջողություններից, այսօր համարվում է «նախկին ռեժիմի մնացորդ», «լափամանից օգտված անձ» և դարձվում վտարանդի: Նրանք բացառություն չարեցին անգամ Հայաստանի մեծագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Համլետ Մխիթարյանի կնոջ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի, ֆուտբոլասերների ամենասիրելիի և հպարտության՝ Հենրիխ Մխիթարյանի մոր համար՝ իր կյանքի մեծ մասը հայկական ֆուտբոլին նվիրած Մարինա Թաշչյանի համար:

ՀՖՖ գործկոմի նախագահի ընտրություններից հետո, Մարինա Թաշչյանը համարձակվեց բարձրաձայնել իր վրդոհվմունքն ու խոսեց լրագրողների հետ, կատարված ընտրություններն անվանելով պայմանավորված և խայտառակ շոու: Այս ամենն իսկույն բարկացրեց «թավշյա հեղափոխության» քաղաքական գործիչներին սատարող և սպասարկող անձնանց, ովքեր իսկույն սկսեցին սոցցանցերով և լրատվամիջոցներով հրպարակավ վիրավորել Մարինա Թաշչյանին՝ անպատվելով ամենավերջին խոսքերով, մեղադրելով «նախկին ռեժիմ»-ի հետ կապի, «լափամանից» օգտվելու և այլ մեղքերի մեջ: Անգամ վրա հասան ֆեյք լրատվամիջոցները և իշխանությանը սպասարկող ֆեյքերը, որոնք ինչ ասես գրեցին այդ կնոջ հասցեին։ Մեղադրանքներ են հնչում անգամ նույն Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Նրան և նրա մայրիկին մեղադրում են հայկական ֆուտբոլի անհաջողոթյունների և ֆուտբոլի ֆեդերացիայի «հերն անիծելու» համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անկախ ամեն ինչից, Համլետ Մխիթարյանի, Մարինա Թաշչյանի և Հենրիխ Մխիթարյանի անունները՝ Հայկական ֆուտբոլի պատմության մեջ գրված են և կմնան ոսկե տառերով: Իսկ թե ով ավելի շատ կանիծի հայկական ֆուտբոլի հերը՝ ցույց կտա ժամանակը: Մինչ այժմ՝ ՀՖՖ նորընտրիր գործկոմը և ՀՖՖ գլխավոր քարտուղարը հասցրել են միայն տալ խոստումներ: Շուտով կանցնի «հեղափոխական» էյֆորիան և կգա խոստումների տակից դուրս գալու և պատասխան տալու ժամանակը:

Մարդիկ շուտով ուզելու են իմանալ, թե «թավշյա հեղափոխական» ՀՖՖ գործկոմի անդամները, գլխավոր քարտուղարն ու մյուս նորընտիր ղեկավարները ինչպե՞ս են հայտնվել այդ համակարգում, իրենց ո՞ր գիտելիքների, արժանիքների, մասնագիտական հմտությունների համար:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով