Փողով հոդված գրողը փողով հոդված է պատվիրում. «Կովկասյան վագր» օպերացիան տապալվեց

alternativ.am-ը գրում է.

Վերջին օրերին Նիկոլը և բոլոր լրատվականները թմբկահարում են հեղինակավոր Time ամսագրում Հայաստանի մասին տպագրված հոդվածը՝ «Հայաստանը Կովկասյան վագր» վերտառությամբ։ Առաջին հայացքից կարող է թվալ լավ նորություն, բայց այդ հոդվածում նշված թվերը բացարձակ չեն համապատասխանում իրականությանը: Նախ հոդվածը տպագրված է Time ամսագրի գովազդային բաժնում՝ այսինքն սա պատվիրված գովազդ է, իսկ իրական պատվիրատուին դժվար չէ կռահել: Հոդվածում թվերի կեղծիքի վառ ապացույցը Doing Business-ի բերված ցուցանիշն է: Մասնավորապես, հոդվածում գրված է, որ Հայաստանը գտնվում է 41-րդ տեղում, մինչդեռ Հայաստանը 47-րդ տեղում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, ի՞նչն է Նիկոլի ստիպում նման աբսուրդ հոդված պատվիրել և հենց «Հայաստանը Կովկասյան վագր» վերնագրով: Այս հարցի պատասխանը ակնհայտ է: Գաղտնիք չէ, որ Համաշխարհային Բանկը 2007 թվականին մեր երկիրը, առանց որևէ պետական պատվերի, անվանել է Կովկասյան վագր: Դա մեծապես պայմանավորված էր մի քանի տարի շարունակ ՀՀ-ում գրանցվող երկնիշ տնտեսական աճով։ Գաղտնիք չէ, նաև այն, որ այդ տարիներին ՀՀ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը, ուստի պարզ է, թե ինչ էր ուզում անել Նիկոլն այս հոդվածով: Մեկ անգամ չէ, որ Նիկոլն ապացուցել է, որ ամեն գնով ցանակնում է նմանվել Ռոբերտ Քոչարյանին, բայց նրա մոտ ոչ մի կերպ դա չի ստացվում: Փաստացի, Նիկոլն ու իր անգրագետ թիմը հերթական անգամ ապացուցում են, որ ժողովրդին ցույց տալու ոչ մի բան չունեն ու հոդվածներ պատվիրելով, թվեր կեղծելով՝ ցանկանում են հասարակությանը համոզել, որ իրենք կարող են Քոչարյանի պես տնտեսություն զարգացնել՝ հերթական անգամ արժանանալով հասարակության ծաղրին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով