«Ես քեզ խղճում եմ». Սերժ Սարգսյանը՝ Սերգո Կարապետյանին

Irakanum.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի առերեսումից։

Առերեսումը, որը տևել է շուրջ 2 ժամ,  Սերգո Կարապետյանը մշտապես հայացքը թեքել է Սերժ Սարգսյանից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Սերժ Սարգսյանը Սերգո Կարապետյանին հարցրել է։  «Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ»: Հիշեցնենք․ նախկին գյուղնախարարը ցուցմունք է տվել, որ Սերժ Սարգսյանի ցուցումով է գյուղերին դիզվառելիք տրամադրելու տենդերը տվել Ֆլեշի Բարսեղին, չնայած ավելի ցածր գին առաջարկող է եղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերգո Կարապետյանը ի պատասխան հայտարարել է, թե ինքը հավատացյալ մարդ է, որից հետո հնչել է Սերժ Սարգսյանի հաջորդ  հարցադրումը։ «Բա որ հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել եւ պետությանը վնաս պատճառել, Սերգո»։ Վերջինս այս հարցին պատասխան չի ունեցել, որից հետո Սերժ Սարգսյանը նայելով դեպի Կարապետյանը պարզապես ասել է. «Ես քեզ խղճում եմ»։

Ի դեպ մեզ առերեսումից նաև ուշագրավ դրվագ է հայտնի դարձել Գործը քննող քննիչը առեերսումից հետո շնորհակալություն է հայտնել Սերգո Կարապետյանին։ Այս հանգամանքը չի վրիպել Սերժ Սարգսյանի ուշադրությունից, սակայն քննիչը փորձել է իր վրիպակը արագ ուղղել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով