Daily Archives: 18.10.2019

Հաղորդագրություն. ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը  հաղորդագրություն է տարածել,որում մասնավորապես ասում է. «Լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

«Վրեժի ծարավը կարծես թե պատերազմ է հայտարարել մի ողջ ազգի».Նունե Ներսիսյան

ԲԱՎԱԿԱՆ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԹՇՆԱՄԻ ՓՆՏՐԵԼ Արդեն մի քանի օր է՝ ռեպրեսիվ գործողություններ են սկսվել Սահմանադրական դատարանի դեմ: Այսօր ՍԴ-ն միակ կառույցն է, որը չի ենթարկվում փողոցից եկած իշխանությանը՝ նրա զրոյական գիտելիքներով և մանկամիտ մտածողությամբ: Պայքարը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ անցել է բարոյականության բոլոր սահմանները՝ նույնիսկ չգրված օրենքներով: Մի խումբ պողոսներ սեփական ձեռքերով, էյֆորիայով… Կարդալ ավելին »

Իսկ ոմանք եվրոպայի տոմսի ցածր գներով են ուրախանում

Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում  լուսանկար է հրապարակել և գրել . «Մի ժամ առաջ և հետո… որքան քիչ բան է հարկավոր աղքատ ընտանիքներին, որպեսզի իրենց երջանիկ զգան… իսկ ոմանք եվրոպայի տոմսի ցածր գներով են ուրախանում…էէէէէէէ»։  

«Կենտրոն»-ում իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է

«Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»–ը, արդեն մի քանի շաբաթ է՝ եթերում չէ։ Ոչ իմ նախաձեռնությամբ։ Չեմ ուզում մեկնաբանել ու գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել։ Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է։ Այնպես է ստացվել, որ «սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել, բայց ես սա ընդամենն արձանագրում եմ սոսկ փաստի, այլ ոչ տրտնջալու համար։… Կարդալ ավելին »

Ինչպես խաբել «հու-հու-դմփ» զանգվածին և դա մատուցել որպես լավտղություն

Այսօր աշխատանքի գալուց տրանսպորտում ակամա ունկնդիր դարձա երկու տիկնոջ երկխոսությանը: Երկխոսության թեման՝ էժան ավիատոմսեր դեպի Հռոմ և Միլան: Չեմ ուզում երևէ մեկին վիրավորել, սակայն այդ տիկնանց տեսքից կարելի էր հասկանալ, որ իրենք Հռոմի և Միլանի մասին գիտեմ միայն տեսականորեն: Ինչևիցե, երկուսն էլ շատ ոգևորված էին և հիանում էին վարչապետի և Տաթեվիկ Ռևազյանի տիտանական աշխատանքի արդյունքում… Կարդալ ավելին »

Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է

Քիչ առաջ Հրայր Թովմասյանի հայրը՝ փաստաբանների ուղեկցությամբ դուրս եկավ ԱԱԾ շենքից: Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը ասաց, որ Վարդան Թովմասյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար և լքել են ԱԱԾ-ն: Փաստաբանները նշեցին, որ սա բացահայտ ճնշում է Թովմասյանի ընտանիքի նկատմամբ:

«Թուրքիան լիակատար աջակցություն հայտնեց ադրբեջանական ռազմամոլական ծրագրերին՝ հարձակվել Արցախի ու Հայաստանի վրա».168.am

«Վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ Ադրբեջանի իշխող ռեժիմի ցինիկությունը և լկտիությունն անցել են բոլոր սահմանները»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը: «Հոկտեմբերի 3-ին Սոչիում՝ «Վալդայ» միջազգային ակումբի նիստին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն անպատկառ հայտարարություններ թույլ տվեց հայ ժողովրդի և պետականության հանդեպ, հայտարարեց, թե «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»՝… Կարդալ ավելին »

«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը և իրականում փոխում է աշխարհը». վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը: Ողջունելով ««Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով: Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ընդհանրապես ամենասկզբից՝ առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի… Կարդալ ավելին »

Պետք է շատ աշխատենք ու լինենք չափազանց կարգապահ, քանի որ մրցելու ենք աշխարհում լավագույնների հետ. նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Գլոբալ ինովացիոն ֆորումի գալա ընթրիքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» ֆորումի շրջանակում անցկացվող՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «Փոխակերպելով բանականությունը» Գլոբալ ինովացիոն ֆորումի գալա ընթրիքին: Շնորհակալություն հայտնելով «Ավրորա» նախաձեռնության հիմնադիրներին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, նախագահը նշել է, որ նրանք անձինք են, որոնք իրենց ներդրումն ունեն Հայաստանի գիտության, տեխնոլոգիաների, նորարարության, բարեգործության ոլորտներում: Խոսելով համաժողովի… Կարդալ ավելին »