Daily Archives: 18.10.2019

«Սահմանադրության երաշխավորը և պահապանը ճակատագրի բերումով այսօր Հրայր Թովմասյանն է».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է. «Սահմանադրության երաշխավորը և պահապանը ճակատագրի բերումով այսօր Հրայր Թովմասյանն է: Նրանից շատ բան է կախված,բայց մեզանից յուրաքանչյուրիցս էլ է կախված,թե ինպիսի պետություն կդառնա Հայաստանը,մեզ այլևս պետք կլինի Սահմանադրությոնը,թե մենք կապրենք մի երկրում,որտեղ մի անձի որոշումները բարձր կդասվեն մայր օրենքից:Ճգնաժամը գնալով խորանում է,հասարակությունը պառակտվում: Սիրո և հանդուրժողականության,ոչ բռնի քարոզարշավն… Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 21-ից ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է  Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից:… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ և մենք այսօր քննարկումներ կունենանք նաև այդ կապակցությամբ: Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային շփումների վերաբերյալ, նաև քննարկումներ կունենանք Արցախի խնդրի… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիիչի Հասեգավային: Նա Հայաստանում է հոկտեմբերի 16-18-ը Երևանում տեղի ունեցող «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի շրջանակում: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ քաղաքական երկխոսությունը, որը դինամիկ զարգանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, և… Կարդալ ավելին »

Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել. պաշտոնական

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ «Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ… Կարդալ ավելին »

Խոշորամասշտաբ բացահայտումներ. Ինչ գործունեություն է ծավալում ԱՄՆ ՀԴԲ-ն Հայաստանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, ովքեր հետաքննում են ԱՄՆ-ում մշտական բնակության մեկնած այն քաղաքացիների գործերը, որոնք Հայաստանից մեկնելուց հետո ԱՄՆ-ում թանկարժեք անշարժ գույք են ձեռք բերել կամ այդ երկրում ներդրումներ կատարել: ՀԴԲ աշխատակիցներին հետաքրքրում է այն ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը, որով նրանք ԱՄՆ-ում ֆինանսական… Կարդալ ավելին »

Իշխանություններն անցնում են պլան «բ»-ին. Հրայր Թովմասյանը կկալանավորվի՞. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հայտարարեց, որ ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Խոսքը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու մասին է: Քննչական գործողություններ են կատարվել ՀՀԿ-ում ու ՍԴ-ում, ավելին՝… Կարդալ ավելին »

«Զախվատ» օպերացիա ընդդեմ Վանեցյանի. Ծեծելով ցուցմունք են կորզել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով փորձում է «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ: Երեկ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի մոտից ոստիկանները, առանց բացատրության, 6-րդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն անունով, եւ ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։ Նաեւ պարտադրել են գրել, թե «ով է… Կարդալ ավելին »

Երկու պատգամավորներ մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու. Մեկը Փաշինյանի աներորդին է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հոկտեմբերի 26-ին «Արվեստի եւ մշակույթի կառավարումը ԱՄՆ-ում» ծրագրի շրջանակներում ԱԺ երկու պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանն ու «Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը կմեկնեն Վաշինգտոն: «Պատվիրակության մեջ են նաեւ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանն ու եւս երկու հոգի, որոնց, այսպես ասած, կառավարությունն է ուղարկում: Ծրագրի նպատակն է մասնագետներին հնարավորություն տալ հանդիպելու իրենց… Կարդալ ավելին »

«Իմ քայլի» նիստերում «ժուչո՞կ» է դրվում. «ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա…». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ամեն նիստից առաջ խիստ «վետո» է դրվում ներկաների առաջ. «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա…»: Գործընթացին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնապես աչքի են ընկնում Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանն ու ընդհատակում եղած ժամանակ Նիկոլին իրենց տանը պահած, «դաչաների տիրակալ» Հակոբ Սիմիդյանը: Սակայն «գործընթացի» ողբերգությունն… Կարդալ ավելին »