Ինչպես խաբել «հու-հու-դմփ» զանգվածին և դա մատուցել որպես լավտղություն

Այսօր աշխատանքի գալուց տրանսպորտում ակամա ունկնդիր դարձա երկու տիկնոջ երկխոսությանը: Երկխոսության թեման՝ էժան ավիատոմսեր դեպի Հռոմ և Միլան:

Չեմ ուզում երևէ մեկին վիրավորել, սակայն այդ տիկնանց տեսքից կարելի էր հասկանալ, որ իրենք Հռոմի և Միլանի մասին գիտեմ միայն տեսականորեն: Ինչևիցե, երկուսն էլ շատ ոգևորված էին և հիանում էին վարչապետի և Տաթեվիկ Ռևազյանի տիտանական աշխատանքի արդյունքում ձեռք բերված աննախադեպ պայմանավորությամբ, ըստ որի 2020թ. հունվարից Երևանից հնարավոր կլինի Հռոմ և Միլան հասնել շուրջ 20 եվրոյով: Մեկը մյուսին ասում էր, թե բա տեսնում ես, որ քեզ ասում էի, վարչապետը իրա ծախսերը կվերջացնի ու կսկսի ժողովրդի համար լավ բաներ անել: Ճիշտա, վարչապետը իրա վրա բյուջեյից գումարներ է ծախսել, բայց դե տեսա՞ր որ բյուջեյից գումարներ կհատկացվեն, որ մեր նման հասարակ մարդիկ կարողանան գնան լավ տեղեր: Առաջ դաժը չէինք կարա երազեինք, որ Եվրոպա կտենանք… Մոտավորապես այսպիսի տեքստեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չուզեցի միջամտել խաբկանքի գիրկն ընկած այդ տիկնանց զրույցին: Բայց երբ եկա աշխատանքի և համացանցի միջոցով հասկսացա, որ այսպիսի կարծիքները շատ տարածված են, որոշեցի այնուամենայնիվ արտահայտվել:

Հարգելի ՛հու-հու-դմփ՛ զանգված, դու երբեք չես կարողանա օգտվել այդ արտոնյալ տոմսերից, քանզի դու չունես Իտալիայի երկու ամենաէթանկ քաղաքներում գիշերակաց կազմակերպելու գումար, պարտադիր բժշկական ապահովագրության գումար, Շենգենի գոտի մուտքի արտոնագրի համար գանձվող հյուպատոսական տուրքի գումար և այլն: Եվ առհասարակ, քեզ Շենգենի գոտի մուտքի արտոնագիր չեն տա, դու պիտի դիմես տուրիստական գործակալություն:

Տիգրան Ավինայանը երբ օրերս Կառավարության նիստում գովում էր այդ դարակազմիկ համաձայնությունը, ոչ մի բան չասաց նրա մասին, թե ինչպես է վերահսկվելու տուր-փաթեթների մեջ այդպիսի էժան տոմսերը ընդգրելու դեպքում գնագոյացումը և արդյոք Հայաստանի տուր-օպերատորները համապատասխանաբար կիջեցնեն փաթեթների գները, արդյո՞ք այդ էժան տոմսերից առավելապես չեն օգտվի այլ երկրներից գալացողները, այլ ոչ թե Հայաստանի քաղաքացիները: Սա այն դեպքում, երբ ՀՀ բյուջեյից ամեն տարի շուրջ 5 000 000 ԱՄՆ դոլար հատկացնելու պարագայում տրամաբանական կլիներ վերահսկել, որպեսզի այդպիսի գնով էժանացված տոմսերից օգտվեն բացառապես, կամ թեկուզ՝ առավելապես, ՀՀ քաղաքացիները, քանի որ սուբսիդավորումը կատարվում է ՄԵՐ ԵՎ ՁԵՐ ՀԱՇՎԻՆ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, այ օրինակ Տիգրան Ավինյանը, Տաթևիկ Ռևազյանը և այլ իշխանական և մերձիշխանական շրձանակներում պտտվող մարդիկ և նրանց ընտանիքները ունեն գումարներ, որպեսզի վճարեն նշված հարակից ծախսերը, իսկ դու, հարգելի զանգված, չունես: Դե ուրեմն, եթե լավ մտածենք, ապա Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ ԱՅՍ ՊՐՈԵԿՏԸ ԵՎ ՈՎՔԵ՛Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ: Հաստատ ոչ դու, հարգելի զանգված…

Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով