Daily Archives: 18.10.2019

Մինչ ԱԱԾ-ն հարցաքննում է ՍԴ նախագահի դստրերին, ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ ԱԱԾ-ն հարցաքննում է ՍԴ նախագահի դստրերին, ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից ավել է՝ այդ գրառումը դեռ չի հեռացվել։ Նշեմ, որ պետական կայքերի անվտանգության ապահովվումը նույնպես ԱԱԾ գործառույթն է։ Բայց երևի այնքան զբաղված են Հրայր… Կարդալ ավելին »

«Հրայրի աղջիկների՝ ԱԱԾ մտնելու էսօրվա մղձավանջն եմ նայում».Սամվել Ֆարմանյան

Հրայրի աղջիկների՝ ԱԱԾ մտնելու էսօրվա մղձավանջն եմ նայում։ Էդ տեսարանը մտքերով ինձ տարավ 2017թ. մի ուշ երեկո, երբ Ազգային ժողովի սենյակներից մեկում խոսում էինք՝ ես ու Հրայրը, խոսում էինք մարդու ու քաղաքականության մասին։ Ու Հրայրը էդ երեկո ինձ մի բան պատմեց, որ, երևի, էսօր ամենալավ առիթն է, որ ես այն վերապատմեմ։ Վերապատմեմ հանուն վաղվա։ Հրայրը,… Կարդալ ավելին »

Երևանի թիվ 92 մանկապարտեզում երեխաներին գոտիներով կապել են աթոռից. armdaily.am

Արաքսյա Սվաջյանը Երևանի թիվ 92 մանկապարտեզից լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում էր, որ մանկապարտեզի սաները կապված են աթոռների վրա։ ArmDaily.am-ը պարզաբանման խնդրանքով դիմեց մանկապարտեզին, որտեղից մեր հարցին ի պատասխան հայտնեցին. «Լուսանկարների հիապարակմանը տեղյակ ենք, որպեսզի ավելի կոնկրետ և գրագետ ինֆորմացիա ունենաք, կարող եք գալ մանկապարտեզ ծանոթանալ իրավիճակին, աշխատակիցներին, բժիշկներ կան հատուկ, զանգահարեք բժիշկներին, իրենք ձեզ… Կարդալ ավելին »

ՍԴ–ի պաշտպանությունը, հակահեղափոխությունը և հայկական թերմիդորը.Անդրանիկ Թևանյան

Սահմանադրական դատարանը հանգամանքների բերումով դառնում է գործադիր իշխանությանը չկցված պետական ինստիտուտ և իրոք վերածվում է սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի։ Համենայնդեպս՝ հիմա կռիվն այդ դաշտում է։ Հենց այդ պատճառով էլ պաշտպանյալը հունից դուրս է գալիս ու հենց ՍԴ–ի անկախությո՛ւնը նա չի ուզում թույլ տալ։ Այսինքն՝ այն եզակի ձեռքբերումներից մեկը, որն ունի ՀՀ քաղաքացին 2018–ի մայիսից հետո,… Կարդալ ավելին »

Սահմանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ. հետեւում են Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին

Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության։ Քիչ առաջ նման հայտարարությամբ են հանդես եկել ՍԴ դատավորները։ Հայտարարությունն ստորագրել է 7 դատավոր Ալվինա Գյուլումյան Արևիկ Պետրոսյան Արման Դիլանյան Հրանտ Նազարյան Աշոտ Խաչատրյան Արայիկ Թունյան Ֆելիքս Թոխյան   ք․ Երևան 18 հոկտեմբերի 2019թ․