«Վրեժի ծարավը կարծես թե պատերազմ է հայտարարել մի ողջ ազգի».Նունե Ներսիսյան

ԲԱՎԱԿԱՆ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԹՇՆԱՄԻ ՓՆՏՐԵԼ

Արդեն մի քանի օր է՝ ռեպրեսիվ գործողություններ են սկսվել Սահմանադրական դատարանի դեմ: Այսօր ՍԴ-ն միակ կառույցն է, որը չի ենթարկվում փողոցից եկած իշխանությանը՝ նրա զրոյական գիտելիքներով և մանկամիտ մտածողությամբ: Պայքարը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ անցել է բարոյականության բոլոր սահմանները՝ նույնիսկ չգրված օրենքներով: Մի խումբ պողոսներ սեփական ձեռքերով, էյֆորիայով կերտեցին 1,5 տարի առաջ այս ճակատագիրը: Սակայն պողոսները հաշվարկ չէին արել, որ անկումն ավելի արագ կձևավորվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պողոսները չեն գիտակցում, որ այս ամենը չի արվում իրենց կյանքը բարելավելու համար, չեն հասկանում, որ իշխանությունը սեփական երկրում թշնամի է փնտրում, չեն գիտակցում, որ բարեկեցիկ երկիրը կառուցելու, օրենքը պահպանելու, աշխարհից Արցախի անկախությունը պահանջելու նպատակով չէր, սա Ռոբերտ Քոչարյանին, Հրայր Թովմասյանին և մի շարք այլ մարդկանց ձերբակալելու համար էր: Սա արվել է տրանսգենդերներին, հոմոսեքսուալիստներին և ազգադավներին ճանապարհ բացելու համար: Կառավարության անդամների անձնական վրեժը դարձել է մի մեծ կիրք, որին ծառայում են ողջ պետական այրերը:

Այդ վրեժի ծարավը կարծես թե պատերազմ է հայտարարել մի ողջ ազգի: ԱԱԾ կանչել ծնողներին, երեխաներին, սա միմիայն պետական մակարդակով տեռոր է: Հետաքրքիր է, թե Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրը ինչով են վերանորոգել, որ թվին, հասկանո՞ւմ եք, սա ընդամենը ԱԱԾ-ի աշխատակիցներին ձեռք առնել է: Ամբողջ երկիրն աղջամուղջի մեջ է: Չկա այդպիսի պետական կառույց, որտեղ խնդիրներ չլինեն: Ամենուրեք բողոքի ակցիաներ են, օր-օրի ավելացող գործազուրկ մարդիկ, աճող արտագաղթ:

Տարածաշրջանում պատերազմ է, կիրթ Ալիևը սպառնում է: Շուտով ձմեռ է, գազի թանկացում, հոսանքի թանկացում: Ու փոխանակ մտածել ժողովրդի հոգսը թեթևացնել, մտածել կանխել վտանգները, մտածում ենք վրեժխնդիր լինել սեփական ազգի հանդեպ: Բայց ինչպես միշտ, վրեժի ծարավով տառապող մարդիկ մոռանում են բումերանգի գործող օրենքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ   Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով