«Քաղաքական հակակշռի անհրաժեշտությունը և զսպող գործընթացի էֆեկտիվությունը».Գարեգին Պետրոսյան

Քաղաքական հակակշռի անհրաժեշտությունը և զսպող գործընթացի էֆեկտիվությունը

Ընդդիմադիր բևեռի տարասեռ կեցվածքն այսօր հնարավորություն չի ընձեռում արդյունավետ բյուեղացնել հանրային այն բողոքը, որը ձևավորվել է թավշյա քաղաքականության ձախողման արդյունքում: Տարաբնույթ ձգտումները թույլ չեն տալիս ձևավորել արդյունավետ հակակշիռ, արդյունքում իշխանական ապօրինություններն ու կամայականությունները դրսևորվում են առավել անկաշկանդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կամայականությունների ու ապօրինությունների հիմնական սլաքը, որքան էլ ոմանք փորձեն թաքցնել կամ անտեսել, ուղղված է Ռ. Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու ձգտումներին: ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի ու նրա մերձավորների հետ տեղի ունեցողն, անխոս, ածանցված է հենց այս գործընթացից, ինչը դրսևորվում է թե՛ ուղղաի և թե՛ անուղղակի տեսքով: Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ ժամանակ առ աժամանակ ծագող խնդիրները, հակառուսական տարաբնույթ դրսևորումները նույնպես ուղղակի և անուղղակի կապված են երկրորդ նախագահի քաղաքական հավակնությունների հետ:

Ինչպե՞ս է այս ամենին արձագանքում տարասեռ ընդդիմդիր դաշտը. հատվածական կերպով: Ոմանք ընդվզում են Հրայր Թովմասյանի ու նրա մեձավորների ձերբակալությունների դեմ, ոմանք՝ Վիտալի Բալասանյանի և Բակո Սահակյանի հանդեպ տեղի ունեցող սադրանքների համար, ոմանք՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում նկատվող կնճիռների համար, բայց երբ հարցը վերաբերում է երկրորդ նախագահի քաղաքական հավակնություններին և հենց նրա հանդեպ տեղի ունեցող կամայականություններին, շատերը չգիտես ինչու խուսափում են իրենց բացահայտ զորակցությունը հայտնելուց: Բոլորը զորակցում են Անժելա Թովմասյանին, բայց միևնույն ժամանակ խուսափում են Ռ. Քոչարյանի աջակիցներ Նարեկին ու Սարգիսին զորակցելուց: Սա այն դեպքում, երբ իշխանական ճամբարը՝ իր ուղղակի և անուղղակի գործիքակազմով բացահայտ հասկացնում է, որ պրոցեսի առանցքը Ռ. Քոչարյանի քաղաքական կշռի բացառման ներքին ցանկությունն է և պատրաստ է անգամ <<սատանայի հետ դաշինք կնքել>>(Նաիրի Հունանյանին գործիք դարձնելով), միայն թե Քոչարյանի քաղաքական հավակնություններին վերջ տրվեն:

Թավշյա գործընթացն այլևս սպառել է երկիրն առաջ տանելու համար անհրաժեշտ կենսունակությունը: Ներքին կյանքի բարեփոխումներից մինչև վստահելի ու արդյւնավետ արտաքին հարաբերությունների ձևավորում ձախողված են: Ակնահայտ է, որ այս գործընթացի շրջանակներում և նման տեմպերով վաղն ավելի անվտանգ ու բարեկեցիկ երկիր չենք ունենալու: Չենք ունենալու ոչ միայն այն պատճառով, որ ձախողել են իշխանությունները, այլև այն պատճառով, որ չի հաջողվում իրագործել արդյունավետ հաակշռի ձևավորման գործընթացը: Իսկ արդյունավետ հակակշռի ձևավորումը պահանջում է ընդդիմադիր գործողությունների վերախմբագրում, այլապես իշխանական կամայականությունները զսպելուն ուղղված հատվածական գործողությունները լինելու են անհեռանկարային և ապարդյուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով