«Չավուշօղլուի հայտարարության վտանգներն ու ենթատեքստերը բազմաթիվ են».Աննա Մկրտչյան

Չավուշօղլուի հայտարարության վտանգներն ու ենթատեքստերը բազմաթիվ են։
Թվում է, թե հայտարարությունը, որում խոսվում է Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի կողմից Արցախյան հակամարտության լուծման մասին, որևէ նորություն չի պարունակում։
Բայց,
– հայտարարությունն արվել է Թուրքիայի Արտգործնախարարի կողմից, որից կարելի է ենթադրություն անել, որ լուծման այդ տարբերակը Թուրքիան դիտարկում է և հնարավոր է անգամ իր մասնակցության բաժինն ունի կարգավորման այդպիսի սցենարի դեպքում։
– Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով հարցի լուծումը դիտարկելուց զատ, Թուրքիային փորձում է ներքաշել Արցախյան հակամարտության մեջ, ապահովելով ակտիվ ներգրավածություն։ Կարծում եմ Զանգեզուրի վերաբերյալ վերջին հայտարարությունները դրա ուղղակի ապացույցն են։
– Ադրբեջանի ու Թուրքիայի ընդհանուր սահման ունենալու խոչընդոտները հայկական պետություններն են և դրանք վերացնելու համար թուրք-ադրբեջանական կողմը կարգավորման այլընտրանքային ուղիներ է փնտրում։
– Կարգավորումը, որի մասին Չավուշօղլուն խոսել է, հեռու է բառի բովանդակային իմաստից։ Այն բնականաբար չի ենթադրում բանակցություն կամ հայկական կողմի համար նպաստավոր լուծում և առավել ևս հայկական բնակչության անվտանգություն։

Չեմ ուզում անտեղին համեմատություններ անել և առավել ևս չեմ ցանկանա, որ այդ համեմատությունները անգամ տեսական հնարավորություն ունենան պրակտիկ կիրառության համար, սակայն Թուրքիայի «կարգավորումների» տրամաբանությունը հետևյալն է՝ դե ֆակտո Թուրքիային պատկանող տարածքներ, թուրքական ազդեցության ուժեղացում տարածաշրջանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ վերջում, Չավուշօղլուի հայտարարության իրական նպատակը՝ Թուրքիան տեսնել տարածաշրջանային գերտերություն և էական չէ ում «աջակցությամբ» դա իրականություն կդառնա։
Ավելի քան մեկ տարի է Հհ-ի կողմից բանակցողները մսխեցին կուտակած բանակցային ողջ արժեքավոր կապիտալը՝ մնալով պատասխանողի դերում։ Իսկ պատասխաններն էլ Զոհրաբ Մնացականյանի BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հնչած խուսափողական ու անհասկանալի ձևակերպումների համատեքստում են։

Ի դեպ այս օրերին Բաքվում անցկացվում է «Չմիավորված երկրների շարժման» կազմակերպության գագաթնաժողովը։ Անկասկած Բաքուն այս հարթակը զերծ չի պահի հակահայկական քարոզչության հերթական ալիքից։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով