«Քամի ցանողը փոթորիկ է հնձում, իսկ փոթորիկը շատերին կարող է քաշել․․․ տապանաքարի տակ».Սևակ Հակոբյան

Փողոցի վրա շիրմաքար են տեղադրել Նիկոլ Փաշինյանի պատվին ու ծաղիկ խոնարհել։ Հայտնի չէ, թե ով է արել։ Եթե պատճառը տապանաքարի վրա գրառումն է, ուրեմն տեղադրել են լիքը խոստումներ ու զրո կատարողականի պատճառով։ Անկախ ամեն ինչից՝ վատ է, նա ՀՀ վարչապետն է, ղեկավարը, անկախ ուզող-չուզողների թվից։
Բայց սա հերթական ապացույցն է, որ հատկապես քաղաքականության մեջ բումերանգն ավելի անսխալական է ու ցավոտ։

Լուսանկարներում թարմացրել եմ հիշողությունները, թե ինչ էին մի տարի ու մի քանի ամիս առաջ անում ՀՀԿ-ականների հետ՝ «հեղափոխության» օրերին, դեկտեմբերին նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Լենտեր էին կապում ՀՀԿ-ականների տան մոտ, փողոցներում, դագաղ էին դնում։ Շատերն էին հոգեկան բավարարվածություն ապրում, ու չկար սաստող ձեռք, թե ինչ եք անում, արա։ Նույն մարդիկ արձան էին կանգնեցնում Նիկոլ Փաշինյանի համար։
Հետո, երբ Հայաստանում ատելությունը խորացավ, իսկ Փաշինյանը տված խոստումներից որևէ մեկը չկատարեց, այդ արձաններից սկսեցին մասեր պակասել։ Իսկ հիմա, արդեն, խնդրեմ, տապանաքա՜ր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու սա ձնծաղիկն է։

Ու բնական է, որ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդի մեջ գցած մեծ ատելության արդյունքում սև լենտերը պետք է փոխարինվեին տապանաքարով, իսկ տապանաքարին արդեն հաջորդում է դրա տակ պառկած մարդը։ Չի կարող եթերից, ֆեյսբուքյան էջից, ամեն-ամեն տեղից շաղ տված ատելությունը սիրո ու հանդուրժողականության բերել։ Դա չի եղել ու չի լինելու։
Առաջ մեր «ուշքի եկեք» կոչն ուղղված էր քաղաքացիներին, ֆեյսբուքյան հանրությանը, ֆեյքերին, մտածող ու չմտածող շատ-շատերին, քաղաքական ուժերին, իսկ այսօր այդ «ուշքի արի»-ն ուղղված է այս տապանաքարի «տիրոջը» որն այս ամենի հեղինակն է։

Քամի ցանողը փոթորիկ է հնձում, իսկ փոթորիկը շատերին կարող է քաշել․․․ տապանաքարի տակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ․Գ․
Հույս ունեմ՝ հանրապետականները չեն հրճվում․․․

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով