Ոչ ոք այս երկրում այսուհետ հանգիստ քնել չի կարող․Տիգրան Աթանեսյան

Загрузка...

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին ծանոթանալուց հետո մտքիս միայն մեկ բան է գալիս՝ դա պարզապես նեոբոլշևիզմ է և պարզապես <գեղեցիկ> գաղափարների տակ թաքնված մի շատ վտանգավոր երևույթ՝ դա ոչ թե <թալանածը> իբր հետ բերելու գործիք է, այլ մի չարիք, որի արդյունքում երկրում նոր թափ են ստանալու կոռուպցիան, իրավական <բեսպրեդելը>, ստալինյան ժամանակների <դանոսները>, օպերատիվ մարմինների կողմից պետական իշխանությանը փաստացի տիրանալը և այլն և այլն:

Ոչ ոք այս երկրում այսուհետ հանգիստ քնել չի կարող և յուրաքանչյուրը կարող է ամեն պահի սպասել, որ <դատախազը> կհամարի որ իր գույքը ապօրինի է և դրա բնական հետևանքը՝ пойди докажи, что ты не верблюд հայտնի անեկդոտի նման վիճակները:

Ես դեմ չեմ երկիրը բառիս բուն իմաստով կերած մարդկանցից ապօրինի գույքը հետ պահանջելուն, բայց նման օրենքի պայմաններում այդ արդարացի պահանջը պարզապես կորելու է, իսկ օրենքը թույլ է տալու ամեն մի հայի կյանքն անկախ Հայաստանում դարձնել ավելի դժոխային, քան Օսմանյան Թուրքիայում և Սեֆևյան Պարսկաստանում:

Սեփականության իրավունքի զրոյացումը դառնալու է փաստ, իսկ դատախազներին անսահմանափակ իշխանություն տալը յուրաքանչյուրի գույքի հարցում, պարզապես վերադարձնելու է մեզ հին <բարի> սովետական դատախազությանը, երբ նրանք իրավական առումով ամեն ինչ կարող էին և ամեն ինչ որոշող էին:

Օրենքի այս նախագիծը ազգակործան էություն ունի, այն ենթակա է կատարյալ վերամշակման: Առնվազն գույքի արժեքի շեմը պետք է սկսի ոչ թե 50 միլիոն դրամից, այլ 1 միլիարդ դրամից, էլ չեմ խոսում մնացած <դատավարական և նյութական> իրավական բռակի մասին, որով լի է այդ նախագիծը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...