Տրանսգենդերներն անցնում են գրոհի. Փաշինյանն ու իր թիմը կրկին լռում են

Տրանսգենդերներն անցնում են գրոհի. Փաշինյանն ու իր թիմը կրկին լռում են

2018-ին, երբ ՀՀ-ում տեղի էին ունենում ներքաղաքական իրադարձություններ, տարբեր տեղերից ինֆորմացա էր տարածվում, որ Նիկոլ Փաշինյանին աջակցողների մեջ մեծ կշիռ ունեն նաև ԼԳԲՏ ակտիվիստները և նրանց արտասահմանյան ֆինանսավորողները: Բնականաբար, Փաշինյանն ու իր թիմը հերքում էին այդ լուրերը՝ շատ լավ հասկանալով հայ հասարակության խիստ անհանդուրժող վերաբերմունքը այդ թեմայի վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավոք, անցավ ժամանակ և նոր իշխանությունն իր քայլերով ավելի խորացրեց կասկածները, որ ԼԳԲՏ համայնքը աջակցել է իրենց՝ ունենալով որոշակի ակնկալիքներ: Դեպքերը շատ են, երբ ԼԳԲՏ ակտիվիստներն անում են բաներ, ինչպիսիք երբեք չեն արել ՀՀ-ում և դա չի ստանում ոչ մի քաղաքական գնահատական Փաշինյանի կողմից: Գաղտնիք չէ, որ տրանսգենդերները մտան ոստիկանության շենք և մարմանական վնասվածքներ պատճառեցին ոստիկաններին, ինչի կապակցությամբ ոչ մի պատիժ չստացան: Դա, իհարկե, պետք է ունենար իր հետևանքը: Եթե տրանսները կարող են անպատիժ հարվածել ոստիկաններին, ապա նրանք չեն վարանի ձեռք բարձրացնել հասարակ քաղաքացիների վրա ևս:

Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է չզարմանալ, երբ համացանցում տարածվում է հոլովակ, որտեղ տրանսները ծեծում են երիտասարդ տղաների: Այո հարգելի հայրենակիցներ, այլևս աննորմալ է համարվում սովորական տղաների քայլելը Երևանում երեկոյան ժամերին, քանի որ գիշերային Երևանը պատկանում է տրանսգենդերներին: Սա արդյունք է նոր իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության: Չէ որ հենց Փաշինյանն էր ԱԺ ամբիոնից 5 րոպե պատմում մի համասեռամոլի պատմություն: Փաշինյանի նշանակած նախարարն էր ընդունում և բավարարում տրանսգենդեր-մարմնավաճառ Կարաբինային, Փաշինյանի ձևավորած ԱԺ-ում էր ելույթ ունենում տրանսգենդեռ Լիլիթ Մարտիրոսյանը:

Ցավոք, մեր ժողովուրդը կրկին խաբվեց և իր պայքարի արդյունքում ավելի մեծ օգուտ տվեց ԼԳԲՏ համայնքին, քան հասարակ քաղաքացիներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ֆեյսբուք`Դեմ եմ միասեռականությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով