Ամենամեծ թալանը, ամենաշատ քաղաքական սպանությունները, հանցագործությունների աննախադեպ աճը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին.Գևորգ Գևորգյան

Ամենամեծ թալանը, ամենաշատ քաղաքական սպանությունները, հանցագործությունների աննախադեպ աճը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Եվ այս իրավիճակը ամենևին էլ այն պատճառով չէր, որ Լևոնը չէր կարողանում կառավարել, այլ այն պատճառով, որ նրան ձեռնտու էր պատերազմի ժամանակ թուլացնել թիկունքը, երկիրը, իսկ պատերազմից հետո էլ ծնկի բերել Հայաստանը և հաստատել ավտորիտար ռեժիմ: Եթե այսօր թալանի, ապօրինությունների, երկրին պատճառած վնասի համար կան մարդիկ, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն, դատվեն, ապա այդ ցանկը պետք է գլխավորի ԼՏՊ-ն: Իսկ դա բնականաբար չի լինի, քանի որ իշխանության ղեկին մի մարդ է հայտնվել, ով իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է Լևոնին նմանվելու մոլուցքին, (տեղ-տեղ էլ Աշոտ Բլեյանին, բայց դա այլ թեմա է): Սակայն հանուն արդարության պետք է ասեմ, որ Լևոնը բացահայտ էր խոսում իր հայացքների մասին՝ հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, քանի հողերը հետ չենք տվել, ժողովուրդը լավ չի ապրելու և այլն: Իսկ Նիկոլը դա անում է ժողովրդին խաբելով և սեփական վախերը հաղթահարելու համար պատրաստ է ամեն ինչի… Նիկո´լ, խաղդ արդեն անկառավարելի է դարձել, շատ շուտով ամբողջ ազգը ամենավառ գույներով՝ մեծից փոքր, հիշատակելու է նախնիներիդ, խնայի´ր նրանց:

Հ.Գ. Քեզ համար հայրենասիրությունը երջանիկ քաղաքացի մոդելն է, որը ազգ, հայրենիք և սեռ հասկացությունները չի ֆիքսում, իսկ արժանապատիվ հայի համար հայրենասիրությունը սկսվում է նախ և առաջ հայրենիքի անվտանգությունից և ժողովրդի բարօրությունից: Քեզ համար Արցախը տարածք է, իսկ արժանապատիվ հայի համար հայրենիք, որի գոյության համար հազարավոր կյանքեր նվիրաբերեց և 90-ականներին սարսափելի զրկանքների միջով անցավ մի ամբողջ ժողովուրդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ   Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով