Daily Archives: 29.11.2018

Ռուսաստանն ու Թուրքիան S-400-ների գործարքը կիրականացնեն իրենց ազգային արժույթներով

Թուրքիան ու Ռուսաստանը ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առուվաճառքի իրենց գործարքը դոլարով չեն իրականացրել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  «ՎՏԲ կապիտալ, Ռուսաստանը կանչում է» ֆորումի ժամանակ։ «Թույլ տվեք հիշեցնել ռազմատեխնիկական ոլորտում Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400-ի վերաբերյալ ստորագրված պայմանագրի մասին։ Եթե մեր բոլոր հաշվարկները մենք դոլարով կատարած լինեինք, ապա կհանդիպեինք լուրջ դժվարությունների։… Կարդալ ավելին »

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի հետ: Էրդողանը նրանց հետ քննարկել է օրերս Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Կրեմլի ու Կիևի միջև առաջացած լարվածությունը: Նշվում է, որ Թուրքիայի նախագահն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Ռուսական… Կարդալ ավելին »

Կոստանյանի դեմ իշխանությունը կոռուպցիոն փաստ ունի, որը փակվել է ճամբարափոխության արդյունքում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.«Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանին նոր իշխանությունը, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո «հետաքրքիր» անակնկալ է խոստացել։ Դա կլինի գլխավոր դատախազի կամ մի քիչ ավելի ցածր պաշտոնի տեսքով։ Իսկ մինչ այդ՝ մոտ օրերս, Կոստանյանը կմեկնի Ստրասբուրգ։ «Կիսատ գործեր կան»,- ասաց մեր աղբյուրը, իսկ իրականում գնում է վերահաստատելու ԵՄ դատախազությունում աշխատելու առաջարկը։… Կարդալ ավելին »

Զինծառայողներին պարտադրում են ընտրե՞լ. ասել են՝ Փաշինյանն է կազմակերպում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաև իրենց ծնողների և հարազատների հետ: Զինվորները ծնողներին ասել են, որ դա կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ զինվորները կընտրեն «Իմ քայլը» դաշինքին»:… Կարդալ ավելին »

«Չէ, էս կառավարությունից ամենացուրտ և աղքատ մարզը խեր չունեցավ». Վահան Թումասյան

Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ, էս կառավարությունից էլ Գյումրին ու Շիրակը՝ Հայաստանի ամենացուրտ և աղքատ մարզը խեր չունեցավ… Ոչինչ, մի քանի օրից «Շիրակ կենտրոնի» վառելափայտի պաշարը, որը ի դեպ շուկայական գներով ենք ձեռք բերում, կվերջանա և ստիպված բոլորին ուղղորդելու ենք դեպի իշխանական մարմինների մոտ…»:

« Փաշինյանին, հիշեցնելու եմ՝ ինչեր է խոստացել հասարակությանը խոստացել և ինչքան է ստել». Էդուարդ Շարմազանով

«Օր ու արև չեմ տալու Փաշինյանին, հիշեցնելու եմ՝ ինչեր է խոստացել հասարակությանը, ինչքան է խոստացել և ինչքան է ստել»,- ֆեյսբուքյան եթերում նշել է Հանրապետական Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծել է, որ ծրագրեր ներկայացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը խոսում է ՀՀԿ-ի մասին: «Հաջորդը, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ Փաշինյանի վկաներին ուզում եմ խորհուրդ տալ՝ մեր գաղափարական պայքարը Փաշինյանի ու նրա… Կարդալ ավելին »

Բացահայտվել է 100 հազար դոլարի կաշառք տալու և խարդախության դեպք.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեղադրյալի կարգավիճակում հայտնվել է ոչ միայն Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ Վաչոն, այլեւ նրա եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը: Պարզապես Աշոտ Ղազարյանը մեղադրվում է ոչ թե փողերի լվացման ու ապօրինի հարստացման համար, ինչպես հորեղբայրը, այլ միանգամայն այլ բանի՝ խարդախության համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են՝ քաղաքացի Գարիկ Աղաբեկյանը,… Կարդալ ավելին »

Ի՞նչում է մեղադրվում ՕԵԿ թեկնածուն

«Ժողովուրդ»-ը գրում է. «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածուն հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել ՕԵԿ-ական թեկնածու Լիանա Մանուկյանին՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ Էլիզա եւ Լուսինե Ջանոյանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, քրգործն էլ ուղարկվել է դատարան. այն կքննի դատավոր Դավիթ… Կարդալ ավելին »

«Մարզպետ Դավիթ Գևորգյանը համայնքապետերի վրա «պլան» է դրել՝ «Իմ քայլի» համար հավաքել այնքան ձայն, որքան հավաքել էին 2017-ին ՀՀԿ-ի համար». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արագածոտնի մարզից տեղեկություն ստացանք, որ «երեւանցի» մարզպետը՝ Դավիթ Գեւորգյանը, համայնքապետերի վրա «պլան» է դրել՝ ԱԺ ընտրություններին «Իմ քայլի» համար հավաքել այնքան ձայն, որքան հավաքել էին 2017-ին ՀՀԿ-ի համար։ Այս տարածքում քարոզարշավ է իրականացնում նաեւ ՀՀԿ-ական նախկին մարզպետ, ռեյտինգային թեկնածու Սարգիս Սահակյանը։ Նա ու իր թիմը տաքսիներով են շրջում, վախենում են… Կարդալ ավելին »

Գևորգ Կոստանյանին նոր իշխանությունը «հետաքրքիր» անակնկալ է խոստացել՝ գլխավոր դատախազի կամ այլ պաշտոնի տեսքով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանին նոր իշխանությունը, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո «հետաքրքիր» անակնկալ է խոստացել։ Դա կլինի գլխավոր դատախազի կամ մի քիչ ավելի ցածր պաշտոնի տեսքով։ Իսկ մինչ այդ՝ մոտ օրերս, Կոստանյանը կմեկնի Ստրասբուրգ։ «Կիսատ գործեր կան»,- ասաց մեր աղբյուրը, իսկ իրականում գնում է վերահաստատելու ԵՄ դատախազությունում… Կարդալ ավելին »