Կոստանյանի դեմ իշխանությունը կոռուպցիոն փաստ ունի, որը փակվել է ճամբարափոխության արդյունքում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.«Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանին նոր իշխանությունը, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո «հետաքրքիր» անակնկալ է խոստացել։ Դա կլինի գլխավոր դատախազի կամ մի քիչ ավելի ցածր պաշտոնի տեսքով։ Իսկ մինչ այդ՝ մոտ օրերս, Կոստանյանը կմեկնի Ստրասբուրգ։

«Կիսատ գործեր կան»,- ասաց մեր աղբյուրը, իսկ իրականում գնում է վերահաստատելու ԵՄ դատախազությունում աշխատելու առաջարկը։

Կոստանյանը պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, քննություն հանձնի, որպեսզի, եթե իշխանություններն իրեն «քցեն», գոնե չկորցնի ԵՄ դատախազությունում աշխատելու շանսը, որը նախատեսված է մեկնարկել 2020-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կոստանյանը կվերադառնա Հայաստան դեկտեմբերի վերջերին, երբ ընտրություններն ավարտված կլինեն, ու կսկսվի պաշտոնները բաժանելու ժամանակը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով