Ռուսաստանն ու Թուրքիան S-400-ների գործարքը կիրականացնեն իրենց ազգային արժույթներով

Թուրքիան ու Ռուսաստանը ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առուվաճառքի իրենց գործարքը դոլարով չեն իրականացրել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  «ՎՏԲ կապիտալ, Ռուսաստանը կանչում է» ֆորումի ժամանակ։

«Թույլ տվեք հիշեցնել ռազմատեխնիկական ոլորտում Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400-ի վերաբերյալ ստորագրված պայմանագրի մասին։ Եթե մեր բոլոր հաշվարկները մենք դոլարով կատարած լինեինք, ապա կհանդիպեինք լուրջ դժվարությունների։ Հետևաբար մտածեցինք այլընտրանքային տարբերակի մասին: Եվ փաստորեն գործարքը տեղի ունեցավ»,- նկատել է տվել Պուտինը։

Այդ թեմայով խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Արգենտինա մենելուց առաջ, որտեղ նա պետք է մասնակցի Մեծ քսանյակի գագաթնաժողովին, լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ալլահի կամոք այդ համակարգերի փոխանցումը տեղի կունենա 2019թ. կեսերին։ Փոխանցումից հետո երկու երկրների գանձապետարանի ու ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև կենտրոնական բանկերի համատեղ աշխատանքով կիրագործվի փոխանցումների մասին պայմանագրում առկա կետը, որը կկայանա ազգային արժույթներով, ինչպես և նախատեսված է»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը սուր քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։ Ռուս-թուրքական նշյալ պայմանագրի, ինչպես նաև մի շարք այլ պատճառներով ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր`    Milliyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով