« Փաշինյանին, հիշեցնելու եմ՝ ինչեր է խոստացել հասարակությանը խոստացել և ինչքան է ստել». Էդուարդ Շարմազանով

«Օր ու արև չեմ տալու Փաշինյանին, հիշեցնելու եմ՝ ինչեր է խոստացել հասարակությանը, ինչքան է խոստացել և ինչքան է ստել»,- ֆեյսբուքյան եթերում նշել է Հանրապետական Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծել է, որ ծրագրեր ներկայացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը խոսում է ՀՀԿ-ի մասին: «Հաջորդը, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ Փաշինյանի վկաներին ուզում եմ խորհուրդ տալ՝ մեր գաղափարական պայքարը Փաշինյանի ու նրա թիմի հետ է, այնպես որ՝ խորհուրդ կտամ ոտի տակ չընկնել: Իմ պայքարն իրանց քաղաքական պապայի հետ ա»: Շարունակելով «Փաշինյանի վկաների» թեման՝ Շարմազանովը վերջիններին հիշեցրեց. «Մոռացե՞լ եք՝ ոնց էիք հերթ կանգնում ՀՀԿ-ի դռների տակ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով