Բացահայտվել է 100 հազար դոլարի կաշառք տալու և խարդախության դեպք.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեղադրյալի կարգավիճակում հայտնվել է ոչ միայն Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ Վաչոն, այլեւ նրա եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը: Պարզապես Աշոտ Ղազարյանը մեղադրվում է ոչ թե փողերի լվացման ու ապօրինի հարստացման համար, ինչպես հորեղբայրը, այլ միանգամայն այլ բանի՝

խարդախության համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են՝ քաղաքացի Գարիկ Աղաբեկյանը, ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, մտադրություն է ունեցել ստանձնել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ ղեկավարի պաշտոնը: Ընկերոջ միջոցով այդ հարցով նա դիմել է Վաչագան Ղազարյանի եղբորորդուն՝ Աշոտ Ղազարյանին, ընկերոջ միջոցով փոխանցել է 100 հազար դոլարի կաշառք, սակայն Աղաբեկյանն այդպես էլ չի նշանակվել. նրան խաբել են: Այս պատմության մեջ ուշագրավ է, որ մեղադրյալի աթոռին հայտնվել է ոչ միայն Ղազարյանը, այլեւ կաշառք տվողը հենց այդ արարքի համար:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով