Ի՞նչում է մեղադրվում ՕԵԿ թեկնածուն

«Ժողովուրդ»-ը գրում է. «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածուն հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել ՕԵԿ-ական թեկնածու Լիանա Մանուկյանին՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ Էլիզա եւ Լուսինե Ջանոյանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, քրգործն էլ ուղարկվել է դատարան. այն կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով